Շաբաթվա աստղագուշակ 02.05 - 08.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3442 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը կարող է առանձնանալ բավական լարված հուզական դաշտով, և նշանի որոշ ներկայացուցիչների համար դժվար կլինի ինքնավերահսկողությունը պահպանելը: Երկար մտածեք՝ արդյոք արժե հանդիպել այն մարդկանց հետ, որոնք սովորաբար հեշտությամբ են հանում ձեզ հավասարակշռությունից, քննադատում ու տհաճ նկատողություններ են անում: Գործնական հարաբերությունները կարող են բարդանալ: Բոլոր Խոյերին չի հաջողվի զատել անձնական ու մասնագիտական հետաքրքրությունները: Սակայն առողջ բանականությունը կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հաջող ու արդյունավետ կդասավորվի: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի ուսման ու նոր գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել: Որոշ Խոյեր կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Կնքված գործարքները շահութաբեր կլինեն: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ողջ շաբաթվա ընթացքում կգերակշռեն դրական միտումները: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց անհաղթահարելի արգելքների չեք բախվի: Մանր-մունր խնդիրներից արագ գլուխ կհանեք: Դրանում հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Հարմար ժամանակ կլինի մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Շաբաթվա երկրորդ կեսը նոր հնարավորությունների ու գրավիչ հեռանկարների ժամանակ կլինի: Կուզենաք նոր բան ստանձնել, և նման շանս անպայման կհայտնվի: Դուք խուճապի չեք մատնվի, կանեք հենց այն, ինչ պետք է: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ուրիշներն անհաջողության են հանդիպել: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ կլինեն հաճելի ռոմանտիկ անակնկալները, հանդիպումները, որոնք կստիպեն ձեր սրտին ավելի արագ աշխատել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթն անհանգիստ կանցնի, բայց այն ձեզ դուր կգա: Անսպասելի իրադարձությունը կարող է խառնել ծրագրերը, ստիպել արագ սովորական գործերից լրիվ նոր բանի վրա կենտրոնանալ: Հաջողության հասնելը հեշտ կլինի այնտեղ, որտեղ երևակայության ու ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, շրջապատողները դրանք ըստ արժանվույն կգնահատեն: Հավանական են պիտանի ծանոթություններ: Չի բացառվում՝ հիմա սկսվող գործնական հարաբերությունները շուտով ոչ ֆորմալ՝ ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանան: Հավանական են անսպասելի կարևոր նորություններ: Որոշ Երկվորյակներ մյուսներից վաղ ինֆորմացիա կստանան, որը շատ օգտակար կլինի աշխատանքի մեջ, կօգնի ամրապնդել մասնագիտական դիրքերը: Շաբաթվա երկրորդ կեսի համար կարող եք ընտանեկան տոներ, ընկերների հետ ճամփորդություններ ծրագրել, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին կարևոր կլինի իրատես լինելը, պատրանքներ չկառուցելն ու հույս չունենալը, թե նպատակին հասնելը հեշտ է լինելու: Ամենայն հավանականությամբ, նույնիսկ համեստ հաջողությունների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ հարաբերություններում, հատկապես եթե նրանք հեշտությամբ են խոստումներ տալիս ու չափազանց գրավիչ առաջարկներ են անում: Լուրջ թվացող ամեն հարցում լավ է հույս դնեք մտերիմների վրա, որոնք արդեն բազմիցս աջակցել են ձեզ: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի ձեզ հաճելի անակնկալներով, լավ նորություններով: Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք ժամանակին ձեզ համար թանկ են եղել, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Օգտակար կլինի ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելը: Հենց դա թույլ կտա շատ բան դեպի լավը փոխել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հաջող կլինի նոր նախաձեռնությունների համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել նպատակին հասնելու համար: Ինտուիցիան կհուշի՝ որտեղ օգնականներ ու համախոհներ փնտրեք: Հին գործերին վերադառնալու, ավելի վաղ առաջ եկած գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Կարող են իրականանալ հին ցանկությունները: Իհարկե, դա ձեզ կուրախացնի: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում կարող եք հյուրեր ընդունել, այցելել ընկերներին ու հարազատներին, նրանց հետ միասին ճամփորդել: Չեն հիասթափեցնի նաև նոր ծանոթների հետ հանդիպումները: Ավելի ուշ պիտի վերադառնաք ընթացիկ գործերին, որոնք այնքան էլ հետաքրքիր չեն լինի, բայց ուշադրություն կպահանջեն: Նոր մասնագիտական առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծման համար օգնության կարիք կզգաք: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Դուք միանգամից կհասկանաք, որ արժե դրանց համաձայնությամբ պատասխանել ու հնարավորինս արագ անցնել գործի: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկիզբը կարող է բավական անհանգիստ անցնել: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել ոչ այն բանով, ինչի վրա կուզենայիք կենտրոնանալ: Նոր գործեր կհայտնվեն, չի բացառվում՝ պետք լինի ուղղել ուրիշների գործած սխալները: Մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել, չափազանց զբաղված կլինեն սեփական նպատակներին հասնելով, այնպես որ՝ պատրաստ եղեք ինքնուրույն գործել: Կարևոր կլինի լավատեսությունը չկորցնելը: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց ամեն ինչ կստացվի: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու բարենպաստ կանցնի: Այն անսպասելի առատաձեռն կլինի նոր հնարավորությունների մասով, իսկ ինտուիցիան անպայման կհուշի, թե դրանցից որոնցից արժե օգտվել առաջին հերթին: Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դուք դրանց ժամանակ հետաքրքիր բաներ կիմանաք, կսովորեք մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը հաջող կդասավորվի: Նրա առաջին օրերին կարող եք զբաղվել նրանով, ինչը ձեզ ամենաշատն է հետաքրքրում: Հաճելի է, որ դատարկ բաների վրա շեղվելու, աննշան գործերի վրա ժամանակ ծախսելու կարիք չի լինի: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև ուսման համար. դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, առանց դժվարության կպատրաստվեք քննություններին, լավ կկատարեք ստուգողական աշխատանքը: Օգտակար կլինի սեմինարների, կոնֆերանսների և նմանատիպ այլ միջոցառումների այցելությունը: Դուք ոչ միայն նոր բան կիմանաք, այլև կծանոթանաք մարդկանց հետ, որոնց հետ շփումները հետաքրքիր ու հաճելի կլինեն: Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան հոգսերը: Արժե ուշադրություն դարձնել մտերիմների հետ հարաբերություններին: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք խուսափել դժգոհություններից ու վիրավորանքներից, պահպանել խաղաղությունն ու ներդաշնակությունը: Կարևոր կլինի հնարավորինս արագ ծագած խնդիրները քննարկելն ու լուծելը՝ հնարավորինս լրացուցիչ դժվարություններ չստեղծելով: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Անգործ մի նստեք: Շաբաթը հրաշալի կլինի օգտակար մի բանով զբաղվելու համար: Դա ամեն անգամ հաճելի ու գրավիչ չի լինի, բայց ձեր ջանքերի արդյունքներից գոհ կմնաք, ձեռք բերած հաջողություններն էլ կոգեշնչեն: Կարող եք վերադառնալ չլուծված առաջադրանքներին: Հիմա դրանցից գլուխ հանելը սպասվածից հեշտ կլինի: Շաբաթվա կեսին կարևոր կլինի պահի հույզերին չտրվելը: Չի բացառվում՝ նոր տպավորությունների, սուր զգացողությունների կարիք զգաք: Լավ է դրանք փնտրեք այնտեղ, որտեղ իրական ռիսկ չկա ու չմոռանաք զգուշության մասին: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն շփումների համար: Դուք նույնիսկ թշնամիների հետ լեզու կգտնեք, կհաշտվեք նրանց հետ, ում հետ նախկինում վիճում էիք: Ձեր դիվանագիտական տաղանդների շնորհիվ կհարթվեն լուրջ կոնֆլիկտները: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Կարող եք սկսել հին ծրագրերի իրագործումից: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան սպասվածից հեշտությամբ կտրվի: Եթե դժվարություններ առաջանան, դուք համառ կլինեք ու կհաղթահարեք դրանք: Այդ հատվածը լավը կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Նրանք հրաշալի խորհուրդներ կտան, կաջակցեն, եթե դրա կարիքն ունենաք: Մինչև շաբաթվա կեսը լավ է ունեցվածքի հետ կապված լուրջ հարցերի լուծմամբ չզբաղվեք, չշտապեք գործարքներ կնքելիս: Լավ է ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց կարծիքին վստահում եք: Շաբաթվա երկրորդ կեսը լավ ժամանակ կլինի մտորումների ու երկարաժամկետ ծրագրման համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, պատրանքներ չեք կառուցի: Չի բացառվում՝ պարզ դառնա, թե ինչ կարելի է հիմա նախաձեռնել, որպեսզի մոտենաք հին երազանքի իրագործմանը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին ժամանակը զուր մի վատնեք: Դա կարևոր ժամանակահատված կլինի. եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապա կհասնեք նրան, ինչի մասին վաղուց էիք երազում: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը: Հենց դրանք կօգնեն ձեզ խուսափել սխալներից, նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ, բայց ձեզ հետ վիճել ոչ ոք չի ուզենա: Ավելի ուշ բոլորը կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի քիչ հագեցած ու արդյունավետ կլինի, բայց այն նույնպես իր ձևով հաճելի կանցնի: Դուք ընթացիկ խնդիրների լուծման հասարակ ու արդյունավետ եղանակ կգտնեք, կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել ձանձրալի ու հոգնեցնող թվացող գործից: Ազատ ժամանակ ավելի շատ կունենաք, և դուք մեծ հաճույք կստանաք, եթե այն մտերիմների հետ անցկացնեք: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը շփման մեջ զգուշություն է պահանջելու: Դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել: Կարող են անտեղի հիշվել հին վիրավորանքները, վաղ անցյալի տհաճ իրավիճակները: Դա կխանգարի կենտրոնանալ ներկայի վրա, կարող է ցավալի սխալների հանգեցնել: Բարեբախտաբար, կողքին կլինի մեկը, ով կօգնի ձեզ ավելի դրական ու կառուցողական տրամադրվել: Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի, հագեցած ու հետաքրքիր կանցնի: Դա անսպասելի հաճելի իրադարձությունների, լավ նորությունների ու հաջող զուգադիպությունների ժամանակ կլինի: Չի բացառվում՝ ուղևորության մեկնելու, պայմանները փոխելու ցանկություն ունենաք: Նման հնարավորություն կընձեռվի: Ճամփորդությունը հեշտությամբ կարող է ռոմանտիկ դառնալ, եթե ինքներդ ցանկանաք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը հագեցած ու հետաքրքիր կանցնի: Դուք ուրախ կլինեք նոր բան ստանձնելու հնարավորության համար, հաճույքով նախաձեռնող կլինեք, եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա: Նրանք կուզենան ձեզ հետ ընկերանալ: Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն ստեղծագործ զբաղմունքների համար: Չի բացառվում՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Որոշ Ձկներ նոր նախասիրություն ձեռք կբերեն, որը նրանց վառ հույզեր կպարգևի: Ավելի ուշ պիտի վերադառնաք սովորական գործերին ու առօրյա հոգսերին: Դրանք առանձնապես հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա: Շեղվել չեք ուզենա, ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Շաբաթվա վերջին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Չի բացառվում՝ դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, և դա ձեզ կուրախացնի: |
|