ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 01.11 - 07.11
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1660 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համառության կարիք կլինի: Այն դրսևորելով՝ հաջողության կհասնեք նույնիսկ այնտեղ, որտեղ շրջապատողներին իրավիճակը համարյա անհույս է թվում: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել, բայց ինտուիցիան անսխալ կհուշի՝ արդյոք արժե դա անել, կօգնի խուսափել հակասական արարքներից և այնպիսի քայլեր չանել, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

Շաբաթը բարենպաստ կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք համախոհներ կգտնեք ամենուր, կկարողանաք ձեր կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին: Ոգևորությունը, որով կյանքի կկոչեք ձեր գաղափարները, շատ դուր կգա շրջապատողներին: Դա էլ բավարար կլինի, որպեսզի շատերն ուզենան միանալ ձեզ:

Անձնական հարաբերություններն էլ ներդաշնակ կդասավորվեն: Դուք ոչ միայն լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, այլև իսկապես նրանց կես խոսքից կհասկանաք: Դրա շնորհիվ ցանկացած տարաձայնության դեպքում կհաջողվի առանց վեճերի ու վիրավորանքների այնպիսի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը կարող է լավագույն ձևով չսկսվել, բայց հուսահատվելու կարիք չկա: Իրավիճակը աչքի առաջ դեպի լավը կփոխվի, նորանոր հնարավորություններ կբացվեն ու այնպիսի նպատակներ կհայտնվեն, որոնց կարող եք հասնել: Դա հատկապես նկատելի կլինի մասնագիտական ոլորտում. հետաքրքիր առաջարկներ կստանաք, պարզ կդառնա, որ կարիերայում աճն էլ սարերի հետևում չէ: Բայց դուք հոգ կտանեք ոչ միայն սեփական գործերի մասին: Հաճույքով օգնելով շրջապատողներին, նրանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ դուք նոր համախոհներ կգտնեք: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

Օր օրի ավելի ու ավելի շատ գաղափարներ ու դրանք իրագործելու համար անհրաժեշտ էներգիա կունենաք: Բայց բոլոր դեպքերում աշխատեք մի քանի հարցի լուծմամբ միանգամից չզբաղվել. հիմա դա ձեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվի, լավ է հետևողականորեն գործեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Համբերությամբ զինվեք: Այս շաբաթ հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ոչ մի տեղ չշտապեք, ոտքի վրա որոշումներ չընդունեք, ինքներդ ձեզ ամեն քայլը մտածելու համար ժամանակ տաք: Մարդիկ, որոնք ձեզ կաջակցեն, իրենց նույն ձևով կպահեն. չեն փորձի հաշված ժամերի ընթացքում աշխարհի բոլոր խնդիրները լուծել, կանեն այն, ինչ այդ պահին իրենց ուժերի սահմաններում է: Այդ իսկ պատճառով համատեղ աշխատանքը կարող է հաճելի լինել, տարաձայնություններ չի բերի և նույնիսկ կօգնի ընկերանալ:

Շաբաթը թույլ կտա շատ բան դեպի լավը փոխել անձնական հարաբերություններում, որոնք կարևոր են ձեզ համար: Դատարկ բաների, փոխադարձ դժգոհությունների ու վիրավորանքների պատճառով վեճեր չեն լինի: Փոխարենը միասին ուրախ ժամանակ անցկացնելու համար բազում հնարավորություններ կստեղծվեն:

Նոր նախասիրությունները հնարավորություն կտան արագ մտերմանալ նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք ծանոթացել, և սիրային պատմության սկիզբն էլ շատ հավանական է:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի շաբաթ է աշխատանքի համար: Դուք արագ գլուխ կհանեք ցանկացած առաջադրանքից, բոլորի համար պարզ կդառնա, որ դուք շատ բանի եք ունակ: Չի բացառվում՝ շուտով մասնագիտական աճի կամ ձեզ միշտ հետաքրքրող աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ ստանաք: Խուսափեք կեղծ համեստությունից: Եթե հաջողության եք հասել, թող այդ մասին հնարավորինս շատ մարդ իմանա: Ոչ ոքի թույլ մի տվեք նեղը գցել ձեզ, ստվերում մի մնացեք: Աչքի առաջ լինելը հիմա շահեկան կլինի, չնայած՝ երբեմն դժգոհություն կառաջացնի այն մարդկանց մոտ, որոնք նախանձում են ձեզ:

Հավանական են ընտանեկան խնդիրներ ու թյուրիմացություններ: Հիշեք, որ խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի, ամեն ինչից կարող եք հանգիստ գլուխ հանել: Ձեր բարեհամբույր տրամադրվածությունը կփոխանցվի շրջապատողներին, ոչ ոք չի ուզենա վիճել: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար: Ձեզ բազում լավ նորություններ են սպասվում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին մտքերը հավաքելը բարդ կլինի: Կուզենաք հանգիստ զբաղվել ընթացիկ գործերով, բայց, ցավոք, դա ձեզ մոտ չի ստացվի: Անընդհատ անսպասելի մի բան կլինի, այդ իսկ պատճառով ստիպված եք լինելու վերամշակել ծրագրերը, երբեմն էլ արմատապես փոխել դրանք: Բացի այդ, մարդիկ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում ու հաճույքով համագործակցում, հիմա իրենց տարօրինակ կպահեն, երբեմն տհաճ կերպով կզարմացնեն: Ստիպված եք լինելու ժամանակ ծախսել բացատրությունների ու վեճերի վրա, որոնք ձեր ամենասիրելի զբաղմունքները չեն:

Չնայած այս ամենին՝ դուք լավ գլուխ կհանեք ընթացիկ առաջադրանքներից ու լրիվ նորերից: Սակայն հոգնածությունը կկուտակվի, այդ իսկ պատճառով շաբաթվա երկրորդ կեսին գործերում փոքրիկ դադարի կարիք կլինի: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել: Սեփական բարեկեցության, առողջության ու հարմարավետության մասին հոգ տանելը կարևոր է, այնպես որ՝ դրան ամենայն լրջությամբ մոտեցեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը հաջող կսկսվի: Նրա առաջին օրերին կկարողանաք միանգամից մի քանի խնդիր լուծել, որոնք նախկինում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Կարող եք ավարտել հին գործերը և լրիվ նոր բան ստանձնել: Բոլոր դեպքերում աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ ցանկացած դժվարություն կհաղթահարեք: Այդ հատվածը հարմար է ուսման համար. դուք անմիջապես կմտապահեք այն ամենը, ինչ կարող է օգտակար լինել, արագ գործնական կիրառում կգտնեք ստացած գիտելիքներին:

Շաբաթվա կեսից նոր ծանոթությունների, ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար բարենպաստ շրջան կսկսվի: Շատերին կհետաքրքրի, թե ինչով եք զբաղվում և ինչ եք մտածում, այնպես որ՝ վատ մի զգացեք կիսվել ձեր գաղափարներով ու պատմել ձեր ծրագրերի մասին:

Շաբաթվա վերջին օրերին հանգստի կարիք կլինի: Հոգ տարեք ձեր մասին. եթե նյարդային եք դարձել, հաճախ եք բարկանում, երբ ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանում, ապա փոքրիկ դադարը ձեզ չի խանգարի: Շեղվեք միապաղաղությունից, զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը կսկսվի լավ գաղափարներով, որոնց իրագործմամբ ավելի ուշ կզբաղվեք: Իսկ մինչ այդ կարող եք ամեն ինչ մանրամասն մտածել, խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Հին ծանոթները հաճույքով օգտակար խորհուրդներ կտան, կկիսվեն իրենց փորձով կամ կպատմեն, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Հավանական են հեռվից լավ նորություններ: Չեն բացառվում ուղևորությունների հետ կապված առաջարկները: Եթե դրանք հին ծանոթներից ստանաք, կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

Կարող եք ստանձնել մասշտաբային նախագծերը, ուրիշների ուժերի սահմաններում չեղած բարդ գործերը: Դուք չեք շտապի, համառ կլինեք, անպայման ավարտին կհասցնեք սկսածը: Գրավիչ հեռանկարներ կբացվեն այն Կշեռքների առաջ, որոնք այս շաբաթ կսկսեն նոր բան սովորել: Ստացած գիտելիքները ավելի շուտ պետք կգան, քան ենթադրում էիք:

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ձեզ համար առավել կարևոր կդառնան անձնական հարաբերությունները, այնքան շատ ժամանակ կփորձեք անցկացնել մտերիմների հետ: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ինչպես նաև փոփոխություններ, որոնք բոլորն էին վաղուց սպասում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի շաբաթ է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները, քանի որ լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք, թե ինչ են նրանք իրականում ուզում և ինչի մասին են երազում: Մարդիկ, որոնց մոտ նախկինում համակրանք չէիք առաջացնում, կզարմանան, թե ինչպես չեն նկատել ձեր լավագույն որակները: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կուզենան ընկերանալ ու միայն դուք կորոշեք՝ արդյոք արժե այդ մարդկանց ընդառաջ քայլ անել:

Անսպասելի արագ կլուծվեն բարդ հարցերը, ընդ որում՝ նրանք, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Անակնկալ կդառնա այն, թե ինչքան հեշտությամբ կարելի է հասնել որոշ նպատակների: Բանը ոչ միայն իրադարձությունների նպաստավոր ընթացքի, այլև նրա մեջ կլինի, որ դուք հնարավորություններ կնկատեք, որոնց նախկինում ուշադրություն չեք դարձրել:

Շաբաթվա վերջին օրերին նրբանկատ ու մտերիմների հանդեպ համբերատար կլինեք: Նրանք անպայման կգնահատեն դա: Կհաջողվի հարթել սուր անկյունները, հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել: Հարմար ժամանակ կլինի հաշտվելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ, արդյունավետ շաբաթ է, որը հրաշալի կլինի օգտակար ու բարդ գործով զբաղվելու համար: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, խոչընդոտներն էլ չեն ստիպի նահանջել: Կուրախացնի նոր բան սովորելու հնարավորությունը: Փորձը, որը հիմա կստանաք, անպայման ավելի ուշ օգտակար կլինի: Նույնը կարելի է ասել այն ծանոթությունների մասին, որոնք այս շաբաթ կհաստատեք: Մարդիկ, որոնց հետ հիմա հազիվ երկու խոսք կփոխանակեք, շուտով իրենց մասին կհիշեցնեն ու կարևոր ծառայություններ կմատուցեն:

Աշխատեք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք թույլ են տալիս կոնկրետ, շոշափելի արդյունք ստանալ: Հիմա ամպերում սավառնելու ժամանակը չէ, գործնական մոտեցում է պետք ցուցաբերել ամեն ինչին: 

Հիմա դուք շատ պահանջկոտ կլինեք շրջապատողների հանդեպ, չնայած՝ երբեմն չեք նկատի դա: Ավելի ներողամիտ եղեք ուրիշների թուլությունների հանդեպ, և դա շատ բան կհեշտացնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթն սկսկեք ամենակարևորից ու ամենաբարդից: Հենց նման գործերից հեշտությամբ մինչև չորեքշաբթի գլուխ կհանեք: Ընդ որում՝ բավականաչափ էներգիա կունենաք սկսածն ավարտին հասցնելու համար, նույնիսկ եթե ակնկալվող աջակցությունը չստանաք: Դուք բոլոր գործերին այնպես չեք մոտենա, ինչպես մյուսները: Սկզբում դա զարմանք կառաջացնի, իսկ հետո՝ հիացմունք, քանի որ փայլուն արդյունքների կհասնեք:

Ողջ շաբաթը բարենպաստ կլինի գործնական շփումների տեսանկյունից: Դուք կկարողանաք ցանկացածի հետ պայմանավորվել, թեկուզ միայն մեկ ընդհանուր բան ունենաք: Չի բացառվում հաջողվի ուժեղ համախոհներ գտնել, որոնց աջակցությամբ կհասնեք ամենակարևոր նպատակներին:

Շաբաթվա երկրորդ կեսը փոքրիկ տհաճություններից զուրկ չի լինի, բայց լավ տպավորություն կթողնի: Հուզական դաշտը բարենպաստ կլինի, դուք դատարկ բաների պատճառով չեք անհանգստանա, ապագային լավատեսությամբ կնայեք: Դա կօգնի խուսափել ավելորդ վեճերից, հրաշալի լեզու գտնել մտերիմների ու նոր ծանոթների հետ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը դրական փոփոխություններ է խոստանում: Դրանք արագ տեղի չեն ունենա, այնպես որ՝ ստիպված չեք լինելու հրաժարվել ձեր սովորույթներից ու վերադասավորել ձեր կյանքը: Բավարար կլինի հնից չկառչելը. մի փորձեք պահպանել այն, ինչն արդեն ձեզ համար կորցրել է իր արժեքը:

Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Ձեզ կհաջողվի տարահամոզել նրանց, ովքեր նախկինում կասկածում էին ձեզ: Չի բացառվում՝ նոր ու շատ ազդեցիկ համախոհներ գտնեք: Նրանց աջակցությամբ շատ դժվարություններ ու խնդիրներ կմնան անցյալում: Շաբաթը հարմար կլինի գործարքներ կնքելու, կարևոր փաստաթղթեր ձևակերպելու համար:

Անձնական հարաբերությունները ուզածի նման հեշտ չեն դասավորվի. հնարավոր են անհասկացողության պահեր, տարաձայնություններ: Բայց այդ ամենը ժամանակավոր բնույթ կկրի: Դուք կկարողանաք վերականգնել ներդաշնակությունը, փոխհասկացողությունն ու վստահությունը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Իրադարձությունները սպասվածից արագ կզարգանան: Ամեն անգամ չեք հասցնի հավաքել մտքերը, հանգիստ մտածել իրավիճակի մասին: Ավելի հաճախ պիտի ոտքի վրա որոշումներ ընդունեք՝ ղեկավարվելով ինտուիցիայով: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից, եթե ոչ ոք ձեր ոտքի տակ չընկնի, չշեղի իր խորհուրդներով:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսական ոլորտում: Չի բացառվում եկամուտները մեծացնելու կամ շահութաբեր գործարքներ կնքելու հնարավորություն գտնեք: Շաբաթը հարմար է նաև գնումների համար:

Շաբաթվա երկրորդ կեսը բազում հնարավորություններ կբացի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Շատ բան կարող է դեպի լավը փոխվել, եթե ձեզ ճիշտ պահեք: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել մեկի հետ, ում հետ առաջ հաշտ չէիք: Կպարզվի, որ փոխադարձ դժգոհությունների պատճառը իրար չհասկանալն է եղել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1660 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0