ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 01.08 - 07.08
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1186 | 16:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ ձեզ շատ է պետք գալու համառությունն ու նպատակասլացությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ դուք կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Դուք շատ բաներից ինքնուրույն գլուխ կհանեք: Եթե ինչ-որ մեկն իր օգնությունն առաջարկի, մի մերժեք, քանի որ չի բացառվում՝ հենց դրանից երկարատև ընկերություն կամ արդյունավետ համագործակցություն սկսվի:

Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի պաշտոնական փաստաթղթեր կազմելու, պետկազմակերպություններ դիմելու, իրավաբանական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում կնքած գործարքները հաջող կլինեն:

Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչն առաջ չափազանց բարդ է թվացել: Ստանալով այն հարցերի պատասխանները, որոնց շուրջ վաղուց էիք մտածում, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Դա կավելացնի ձեր գրավչությունը շրջապատողների աչքում. շատերը կուզենան ծանոթանալ ձեզ հետ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը ամենահասարակը չի լինելու շփումների տեսանկյունից: Շրջապատողները սխալ կհասկանան ձեր խոսքերը, կվիրավորվեն նույնիսկ անմեղ նկատողություններից: Չեն բացառվում տարաձայնությունները մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ էիք ու հեշտությամբ ամեն ինչի մասին պայմանավորվում էիք: Խուսափեք երկար վեճերից ու հիշեք, որ հաճախ հաջողության հասնելու համար ավելի լավ է ինքնուրույն գործեք, քան համախոհներ փնտրեք:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դա հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Ձեզ կհաջողվի վերջ տալ մտերիմների հետ տարաձայնություններին, հանգիստ ու կառուցողական քննարկել ծրագրերը: Նոր հեռանկարներ կբացվեն մասնագիտական ոլորտում: Եթե այս շաբաթ ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով մի քանի գրավիչ առաջարկ կստանաք:

Ողջ շաբաթվա ընթացքում պետք է զգույշ լինել գումարի հետ: Լավ է չշտապեք խոշոր գնումների հարցում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մանրուքների պատճառով աշխատեք չանհանգստանալ: Այս շաբաթ շատ բան կախված կլինի ինքնատիրապետումը պահպանելու և անկախ իրավիճակից կշռադատված որոշումներ ընդունելու ձեր ունակությունից: Ձեզ կօգնեն հին ընկերներն ու փորձված համախոհները: Աջակցությունը հատկապես կարևոր կլինի շաբաթվա կեսին:

Լուրջ զրույցները լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Բարդ հարցերը լավ է քննարկեք շաբաթվա սկզբին, քանի որ հենց այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, ավելի հեշտ կլինի հասկանալը, թե ինչ կարելի է սպասել նրանցից: Բացի այդ, մյուսներից շուտ կկարողանաք արժեքավոր տեղեկատվություն ստանալ:

Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն գործերում և անձնական նախաձեռնություններում նախաձեռնող լինելու համար: Հենց դրա շնորհիվ հնարավոր կդառնան փոփոխությունները, որոնց մասին վաղուց էիք երազում: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք չեք հանձնվի ու խուճապի չեք մատնվի, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք ժամանակը զուր չեք վատնի, արագ կկողմնորոշվեք ամենակարևոր հարցերում և նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Շրջապատողների համար ամեն անգամ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բայց ձեզ հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա խանգարել, և շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել:

Աշխատեք խուսափել վեճերից, պրովոկացիաներին չտրվել: Ձեզ շատ պետք կգա սուր անկյունները հարթելու, բոլորին հոգեհարազատ լուծումներ գտնելու ունակությունը: Չարժե հիշել հին խնդիրների ու վիրավորանքների մասին, քննարկել անցյալի տհաճ իրավիճակները: Կենտրոնացեք նրա վրա, ինչը հիմա ձեզանից է կախված:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը բավական անհանգիստ կանցնի: Այն կարող է բարդ թվալ այն Առյուծների համար, որոնք սովոր չեն երկար ժամանակ գործողությունների ծրագիր կազմել ու զսպել իրենց պոռթկումները: Նրանք պահի ազդեցության տակ կասեն կամ կանեն մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջան: Կողքին կլինեն մարդիկ, որոնք կփորձեն հետ պահել հակասական արարքներից: Լսեք լավ խորհուրդները:

Աշխատեք լուրջ վերաբերվել ստանձնած ամեն ինչին: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն: Մի ծուլացեք ավելորդ անգամ ամեն ինչ ստուգել, համոզվեք, որ նույնիսկ փոքրիկ սխալներ չեք արել: Անսպասելի շատ ժամանակ կպահանջի փաստաթղթերի ձևակերպումը: Արժե համբերությամբ զինվել, եթե պետկազմակերպությունների հետ եք գործ ունենալու:

Ողջ շաբաթվա ընթացքում ձեզ կուրախացնեն մտերիմների հետ շփումները, որոնց հետ միասին շատ ժամանակ կանցկացնեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը հազիվ թե հանգիստ ու անհոգ անցկացնեք, բայց նրանից բոլոր դեպքերում գոհ կմնաք: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Հաջողությունը կուղեկցի այն Կույսերին, որոնք նոր աշխատանք են փնտրում կամ ուզում են փոխել գործունեության ոլորտը:

Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչպես է լավ գործել: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք:

Ամեն անգամ հարթ չեն լինի մտերիմների հետ հարաբերությունները, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Լարված պահերին կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու, բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար շաբաթ է գործերում նախաձեռնող լինելու համար: Դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել նրանում, ինչը շատերին բարդ է թվում: Դուք կլուծեք ուրիշներին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները, և դա աննկատ չի մնա: Եթե հիմա ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով գործնական առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա:

Շաբաթը բարենպաստ կլինի նաև ուղևորությունների համար. ձեզ համար օգտակար կլինի պայմանները փոխելը, նոր վայրերում լինելը: Որոշ Կշեռքների համար ոչ մեծ ճամփորդությունները ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Մյուսներին հաճելի ծանոթություններ են սպասվում:

Դուք հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, բամբասանքների և շշուկների առիթ չտալ: Չարժե շրջապատողներին շոկի ենթարկել էքստրավագանտ արարքներով. լավ է ավանդույթներն ու ընդունված կանոնները չխախտել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական և անձնական հանդիպումների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, ձեր գաղափարների մասին այնպես կպատմեք, որ դրանց հանդեպ ոչ ոք անտարբեր չի մնա: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Որոշ Կարիճներ ազդեցիկ համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ կհասնեն նրան, ինչը համարյա անհնար էր թվում:

Չնայած այդ հատվածում աշխատանք սովորականից շատ կլինի, աշխատեք նրան ձեր ողջ ժամանակը չնվիրել: Ձեզ համար հեշտ կլինի գործերից շեղվելը: Ոչ մեծ դադարն էլ բավարար կլինի ուժերը վերականգնելու, էներգիայի պաշարները լրացնելու համար:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Մի քանի օրվա ընթացքում դուք կլուծեք կարևոր հարցերը, գլուխ կհանեք նախկինում չափազանց բարդ թվացող խնդիրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս տարաձայնություններ շատ են եղել, ապա հիմա կկարողանաք վերջ տալ դրանց:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նախկինում չափազանց բարդ թվացող գործերից: Բոլոր դժվարությունները մենակ հաղթահարելու կարիք չի լինի. ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն հարցում օգնել: Հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր եկամուտները շուտով կաճեն: Պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց վրա լավ տպավորություն թողնելու ունակությունը:

Պատրաստ եղեք արագ նորը սովորել, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին ու արագ մտապահել ամենն, ինչ կարող է պետք գալ: Հնարավոր է՝ հասկանաք, որ նախկինում մոլորության մեջ էիք, սխալ եզրահանգումներ եք արեք:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի և՛ գործնական, և՛ ժամանցային ուղևորությունների համար: Չի բացառվում՝ ծանոթներից մեկն ուզենա ընկերակցել ձեզ: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը լավ կդասավորվի: Նրա առաջին օրերին ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած բոլոր գործերից: Հավանական են հաճելի լուրեր հեռվից ու հետաքրքիր առաջարկներ: Չնայած այդ հատվածում հոգսեր անսպասելի շատ կլինեն, դուք ստիպված չեք լինի կտրուկ փոխել ծրագրերը ամեն ինչից գլուխ հանելու համար:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալն ու հոգսերից շեղվելը, հին նախասիրության մասին հիշելը կամ նոր ու հետաքրքիր գործով զբաղվելը:

Նշված հատվածը լավը կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Վերջին շրջանում լարված հարաբերությունները կհարթվեն, և դա ձեր արժանիքը կլինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանն անցնելուց առաջ աշխատեք իրավիճակը իրատեսորեն գնահատել, մտածել՝ արդյոք ձեր ուժերի սահմաններում է մտածածը կյանքի կոչելը: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելն ու հաջողակ լինելու վրա հույս չդնելը այնտեղ, որտեղ ավելի խելամիտ կլիներ սեփական ուժերին ապավինելը:

Գործերում լավ է հույս դնեք ինտուիցիայի վրա, որի հուշումները կօգնեն ձեզ ավելի արագ հասնել նպատակին: Պիտանի ծանոթություններ հաստատելու, ազդեցիկ համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնք ամեն հարցում ձեզ կաջակցեն: Հավանական է հաջողությամբ լուծվի բարդ ֆինանսական հարցը, որոշ Ջրհոսներ կկարողանան մեծացնել իրենց եկամուտները:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից այս շաբաթը բարենպաստ կլինի: Վերջին շրջանում ձեզ անհանգստացնող տարաձայնությունները մտերիմների հետ անցյալում կմնան: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ ընդհանուր լեզու չէիք գտնում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին զգույշ եղեք: Այդ հատվածում լավ է շտապողական որոշումներ չընդունեք, հատկապես եթե խոսքը ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր որոշումների մասին է: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց վստահում եք: Նրանց փորձն օգտակար կլինի ձեզ համար:

Չարժե շտապել գումարին վերաբերող հարցերում: Խոշոր սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Գործարքներ կնքելուց առաջ համոզվեք, որ գործ ունեք հուսալի գործընկերների հետ: Ռիսկի մի դիմեք այնտեղ, որտեղ կարելի է խուսափել դրանից:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Մասնագիտական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Եթե ժամանակին նախաձեռնող լինեք, ապա շուտով կկարողանաք կարևոր հաղթանակներ տոնել:

Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների տեսանկյունից: Շատ Ձկների այդ հատվածը հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1186 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0