Շաբաթվա աստղագուշակ 01-07.IV
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1160 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամենայն հավանականությամբ շաբաթը հասարակ չի լինելու: Հնարավոր է գործեր սպասվածից շատ ունենաք: Առաջադրանքներ կլինեն, որոնք ստիպված պիտի լինեք անհապաղ լուծել: Միաժամանակ ձեր մտավոր ունակությունները այդ շրջանում բարձրության վրա կլինեն, ուստի ամեն ինչից բավական լավ գլուխ կհանեք: Հատկապես եթե հանգստություն պահպանեք ու հույզերին չտրվեք և՛ աշխատավայրում, և՛ անձնական կյանքում: Նրանց, ում համար ակտուալ են ուսման հարցերը, աստղերն աջակցություն են խոստանում: Կարող եք պատրաստվել քննությունների, փնտրել մարդկանց, որոնք պատրաստ են ձեզ հետ կիսվել իրենց փորձով: Աշխարհիկ միջոցառումները կամ գործնական բանակցությունները կարող են հաջող անցնել, եթե ոչ միայն ձեր մասնագիտական հմտությունները կիրառեք, այլև ձեր հմայքը: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների համակրանքը շահելը, ընդ որում՝ ոչ միայն աշխատանքային իրավիճակներում: Ընկերական կամ ռոմանտիկ շփումները հաճելի կլինեն: Ձեզանից պահանջվում է դրանց համար ժամանակ գտնել: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ցուլերը հաջողակ կլինեն բոլոր իրավիճակներում, եթե չծուլանան, աշխատեն ոչ մի հնարավորություն բաց չթողնել: Շաբաթը հարմար կլինի գործուղման մեկնելու կամ նոր գործարքներ կնքելու համար: Պատրաստ եղեք արագ սովորել, կիրառել ուրիշի փորձը: Սեփական նախագծի զարգացման գաղափարներ կհայտնվեն, որոնք շատ հաջող կլինեն: Հավանական են անսպասելի լուրեր: Դրանցից ոչ բոլորը հաճելի կլինեն, բայց լուրջ խնդիրների համար մտահոգվելու պատճառ չկա: Ինչ-որ մեկը կարող է փորձել ձեզ մոլորության մեջ գցել, ուստի նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը կամ առանց ապացույցների ասված խոսքերին մի վստահեք: Ցուլերի մեծ մասը կկարողանան փոխհասկացողության հասնել կոլեգաների և մտերիմների հետ: Եթե ծառայողական սիրավեպ սկսվի, ապա գործնական և ռոմանտիկ հետաքրքրությունների միջև կոնֆլիկտ չի լինի: Շաբաթը ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի նոր հարաբերությունների համար, որոնք հաջող կդասավորվեն ու երկարատև կլինեն: Միակ բանը, որը կարող է մի փոքր վնասել՝ չափազանց մեծ անհանգստությունն ու նյարդային լինելն է: Բայց եթե ձեզ բարկության պահերին վերահսկեք, ապա ձեր զսպվածությունը կպարգևատրվի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Եկել է բանակցություններ վարելու և լուրջ գործնական հարցերը լուծելու համար հարմար պահը: Սակայն հիշեք, որ դիմացկունության ու զգոնության կարիք է լինելու: Եթե կարողանաք պրովոկացիաներին չտվել, ապա արդյունքները ձեզ երկար ժամանակ կուրախացնեն: Շաբաթը հարմար կլինի նաև նոր տեխնոլորգիաներ ներդնելու, բարդ մեխանիզմներ գնելու, համարգչային նախագծեր մշակելու համար: Աշխատավայրում տեխնիկան կարող է փչանալ, կամ կոլեկտիվում տարաձայնություններ կարող են առաջանալ: Բայց այդ փոքրիկ տհաճությունները հեշտությամբ կլուծվեն: Ամենակարևորը խուճապի չմատնվելն ու շրջապատողների վրա բարկությունը չթափելն է: Շատ Երկվորյակներ այս շաբաթ գրավիչ կլինեն ու կգտնեն դա իրենց օգտին ծառայեցնելու ձևը: Եթե գլուխներդ չկորցնեք ու նոր ծանոթներով շատ չհմայվեք, ապա ձեզ բազում հաճելի տպավորություններ կսպասվեն: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Խեցգետինները ֆինանսական հարցերում շատ ուշադիր պիտի լինեն: Լավ է ևս մեկ անգամ ամեն ինչ ստուգեք, որպեսզի հետո գումարը չկորցնեք կամ անպիտան բան չգնեք: Դուք կարող եք բախվել ձեզ խաբելու փորձերին, բայց զգոնությունն ու առողջ բանականությունը կօգնեն խուսափել տհաճություններից: Կարող են չարդարանալ ձեր ֆինանսական ակնկալիքները, ընդ որում՝ բոլորից անկախ պատճառներով: Եթե դուք աշխատում եք մշակույթի կամ շոու բիզնեսի ոլորտում, ապա շաբաթը ձեզ համար սովորականից բարդ է ստացվելու: Ծրագրերը կարող են խախտվել, հաշվարկները՝ սխալ դուրս գալ: Դա վշտանալու պատճառ չպիտի դառնա, բայց պիտի լրացուցիչ ջանքեր գործադրեք անհաջողությունների հետևանքները հարթելու համար: Հնարավոր է հին գործնական ու ընկերական կապերի ավարտ: Բայց տխրել պետք չէ: Ամենամոտ ապագայում հին մարդկանց փոխարեն նորերը կհայտնվեն, որոնց հետ արդյունավետ համագործակցություն կսկսվի կամ երկարատև համակրանք կծնվի: Հնարավոր է ձեր բիզնեսի զարգացման արդյունավետ շրջան սկսվի, եթե պատրաստ լինեք լրացուցիչ ջանքեր գործադրելու և լրացուցիչ պարտավորություններ ստանձնելու: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հավանական են հուզական լարվածություն, տրամադրության անկումներ, առանց տեսանելի պատճառների անհանգստություն կամ իրերի հանդեպ չափազանց մռայլ հայացք: Աշխատեք շրջապատողների հետ հարաբերությունները չփչացնել, վերահսկել հույզերը: Շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բոլոր խնդիրները կմնան անցյալում: Նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում: Դուք ձեր աշխատանքն ավելի հաճելի դարձնելու շանս կունենաք՝ դրանում նոր մեթոդներով ներդնելով, նախկինում մեծ ժամանակ և ուժեր խլած առաջադրանքները կհեշտացնեք: Որոշ Առյուծներ նոր գործընկերներ ու համախոհներ կգտնեն: Հիշեք, որ ձեր գործադրած ջանքերը անպայման արդյունք կտան: Չեն բացառվում ձգձգումները կարևոր հարցերը լուծելիս, օրինակ՝ փաստաթղթերը ձևակերպելիս, վիզաները տրամադրելիս, պայմանագրեր կնքելիս: Ամեն ինչ արդյունքում լավ կդասավորվի, սակայն սովորականից ավելի մեծ համբերատարության և ուշադրության կարիք կլինի: Սիրելիի հետ հարաբերություններում հնարավոր է ոչ մեծ թյուրըմբռնում, բայց լուրջ կոնֆլիկտները քիչ հավանական են: Շաբաթվա վերջին դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի, հնարավոր են լարված պահեր շփումներում, տարաձայնություններ, որոնք նյարդայնության պատճառ կդառնան: Մի շտապեք կուտակված բոլոր դժգոհությունները արտահայտել: Աշխատեք նրբանկատ ու համբերատար լինել, փաստերով պաշտպանել ձեր տեսակետը: Երբեմն բոլոր կոնֆլիկտները հենց սկզբից կհարթվեն, և դուք կկարողանաք հասնել նպատակին: Շատ հավանական է, որ շրջապատողները փորձեն չարաշահել ձեր բարությունը, իսկ ինչ-որ մեկն էլ ձեր քաղաքավարի լինելը թուլության տեղ կընդունի: Վատ մի զգացեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Սակայն խուսափեք կոպտությունից ու ավելորդ դաժանությունից, որոնք կարող են խանգարել հասնել ուզածին: Անձնական կյանքում ամեն ինչ բարեհաջող կդասավորվի, հավանական են հաճելի ժամադրություններ նոր գործընկերոջ հետ, կամ վաղուց ավարտված հարաբերություններում զգացմունքների նոր բռնկում կլինի: Հեշտությամբ կհասկանաք իրար, կքննարկեք բարդ հարցերը, երկու կողմին գոհացնող լուծումներ կգտնեք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթը ողջ ամսվան երանգ կհաղորդի, այնպես որ հիմա արժե աշխատել, իսկ պտուղները ավելի ուշ կքաղեք: Գործերը մի հետաձգեք և ժամանակը զուր տեղը մի վատնեք, հիմա շատ կարևոր կլինի առավելագույնս արդյունավետ լինելը: Խուսափեք ավելորդ ծախսերից, ուշադիր եղեք մանրուքներին, վերստուգեք բոլոր փաստաթղթերը: Թույլ մի տվեք, որ ձեզ դատարկ զրույցների մեջ ներքաշեն, հատկապես՝ աշխատավայրում: Հնարավոր գործուղումները, ուղևորություններն ու բանակցությունները ցանկալի է հետաձգել: Եթե ստիպված լինեք ինչ-որ տեղ մեկնել, ուշադիր պատրաստվեք, լրացուցիչ անգամ ամեն ինչ ստուգեք, համոզվեք, որ կարևոր փաստաթղթեր չեք մոռացել: Հետևեք ժամանակին. կարևոր կլինի նույնիսկ կարճ ժամանակով չուշանալը: Օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ աշխատանքային առաջադրանքների լուծումներից ռոմանտիկ հարաբերություններին անցնելը: Զույգերին աստղերը ներդաշնակություն ու փոխհասկացողություն են խոստանում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը բարենպաստ կլինի: Դուք էներգիայով և ոգևորությամբ լիքը կլինեք, որոնք կօգնեն աշխատանքի մեջ նկատելի առաջընթացի հասնել: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Կարող եք աշխատանքի կամ ուսման համար կարևոր բան գնել, այդ ծախսերն արդարացված կլինեն: Նշված ժամանակը հարմար կլինի նաև հին ծրագրերն իրագործելու համար: Դուք շատ բան կկարողանաք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Բայց զգույշ եղեք գործընկերների հետ, պահի հույզերով մի առաջնորդվեք: Եթե ձեզ նոր նախագծեր առաջարկեն, շտապողական պատասխաններ մի տվեք, դադար վերցրեք ու ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Անձնական կյանքում փոփոխություններ ցանկացող Կարիճների համար հաջող շրջան կգա: Դուք հմայիչ կլինեք, այնպես որ ծանոթանալու շանսեր շատ կլինեն: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք: Կարևորը՝ լսեք սրտին, որը կօգնի ճիշտ ընտրություն կատարել: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ բավական լարված շաբաթ է սպասվում: Մի կողմից նոր գայթակղիչ հնարավորությունները շատ կլինեն, մյուս կողմից՝ մեծ կլինի հույզերին տրվելու և սխալ որոշում ընդունելու վտանգը: Ուստի մի շտապեք ու ֆինանսական արկածախնդրությունների մեջ մի ներքաշվեք: Լավ է հրաժարվեք առաջին հայացքից հետաքրքիր առաջարկից, փոխարենը խնայեք նյարդերն ու գումարը: Եթե նոր բան սովորելու շանս ներկայանա, բաց մի թողեք այն: Ամենը, ինչ սովորեք մոտ ժամանակներս, անպայման շուտով պետք կգա ձեզ: Որոշ հարցերում ստիպված եք լինելու ոտքի վրա կողմնորոշվել: Որոշումներն արագ է պետք ընդունել: Անձնական կյանքի տեսանկյունից շաբաթը բարենպաստ կլինի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինի նոր հարաբերությունների պատրաստ Աղեղնավորների հանդեպ: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, որոնցից կարող են լուրջ հարաբերություններ սկսվել: Միայն գլուխներդ մի կորցրեք ու աստիճանաբար մտերմացեք, նույնիսկ եթե տվյալ մարդուն շատ եք համակրում: Եթե ընկերներին վաղուց ժամանակ չեք տրամադրել, ապա վերջապես արժե ավելի հաճախ շփվել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Չափազանց շատ նոր առաջադրանքներ կլինեն, ընդ որում՝ դրանք պետք է արագ լուծեք, նույնիսկ եթե դրանցով զբաղվելու ցանկություն չունեք: Հնարավոր է պետք լինի խառնվել հարազատների գործերին կամ ուղղել գործընկերների սխալները: Դա կնյարդայնացնի, բայց դուք հույզերը կհաղթահարեք: Դրական տրամադրվեք ու հիշեք, որ բարդ շրջանը երկար չի տևելու, շատ շուտով կհեշտանա: Վտանգ կա բախվեք ստի և հերյուրանքի հետ: Նման պահերին ձեզ կօգնեն սառնասրտությունն ու խելամտությունը: Եթե չսկսեք բուռն հարաբերություններ պարզել ու ավելորդ հույզեր դրսևորել, ապա ցանկացած իրավիճակից կկարողանաք ձեզ համար օգուտով դուրս գալ: Վատ ժամանակ չի լինի սիրո և ռոմանտիկայի համար, ընդ որում՝ և վաղուց հարաբերությունների մեջ գտնվողների, և՛ դեռևս միայնակների, և՛ նրանց համար, ովքեր դեռ նոր-նոր են սիրավեպ սկսում: Ամենակարևորը ազնիվ ու անկեղծ եղեք ձեր մտերիմների հետ: Այդպես հարաբերությունները կամրապնդվեն, դուք մեծ հուզական աջակցություն կստանաք ու կնվազեցնեք սթրեսի ռիսկը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը բավական հարթ ու հանգիստ կանցնի: Մեծ ծախսեր ու դժվարություններ չեն սպասվում, ճիշտ է՝ կտրուկ աճ էլ տեղի չի ունենա: Զգույշ եղեք ձեր հանդեպ առանց որևիցե պատճառի հանկարծակի համակրանքով լցված մարդկանցից, քանի որ շատ հնարավոր է նրանք փորձեն ձեզ խաբել կամ կասկածելի ֆինանսական արկածախնդրության մեջ ներքաշել: Ուշադիր հետևեք ծախսերին, մեծ է գումարը հիմար բաների վրա վատնելու, իսկ հետո զղջալու վտանգը: Կարգուկանոն հաստատեք և՛ անձնական, և՛ աշխատանքային փաստաթղթերում: Շատ հավանական է, որ մոտ ապագայում խնդիրներից խուսափելու համար հնարավորինս արագ լուծում պահանջող հարցեր հայտնվեն: Հնարավոր է ավելորդ լավատեսության որոշակի հակվածություն, կսավառնեք ամպերում: Աշխատեք առաջին հերթին իրականության վրա հենվել, այլ ոչ թե ֆանտազիաների: Անձնական կյանքում հաջողակ կլինեն նոր ծանոթություններ փնտրող Ջրհոսները: Դուք հաջողություն կունենաք, ձեզանով կհիանան ու կձգտեն գրավել ձեր ուշադրությունը: Վայելեք դա, բայց աշխատեք հույզերին չտրվել: Խելամտությունը ձեզ չի խանգարի նույնիսկ ռոմանտիկ պատմություններում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Եթե ցանկացած իրավիճակ դրամատիզացնելու հակում ունեք, ապա ձեզ համար այս շաբաթ հեշտ չի լինելու: Դուք կասկածամիտ ու անհանգիստ եք լինելու: Հույզերը վերահսկելու համար կենտրոնացեք ոչ թե զգացմունքների, այլ օբյեկտիվ իրականության վրա: Ամենայն հավանականությամբ փաստերը ձեզ կօգնեն հասկանալ, որ անհանգստանալու պատճառ չկա, իսկ բոլոր դժվարությունները առանց գերջանքերի գործադրման հաղթահարելի են: Առավելագույն ուշադրություն է պետք հատկացնել գործնական և ֆինանսական հարցերին: Մեծ է լուրջ բան աչքաթող անելու կամ կարևոր հանդիպմանը ուշանալու վտանգը: Բոլոր բարդ հարցերին աշխատեք հնարավորինս մեծ ժամանակ հատկացնել, քանի որ հնարավոր են ձեզանից անկախ պատճառներով ձգձգումներ: Եթե ուղևորությունների եք մեկնելու, շուտ գնացեք, քանի որ ուշացումների հավանականությունը մեծ է: Հաջող շրջան է լինելու ստեղծագործելու համար: Ձեր ինքնատիպ մոտեցումը կարող է ըստ արժանվույն գնահատվել աշխատավայրում: |
|