ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 01.06 - 07.06
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2418 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի շաբաթ է ֆինանսական հարցերը լուծելու, դիրքերն ամրապնդելու համար: Դուք եկամուտները մեծացնելու նոր եղանակ կգտնեք, բայց բանը միայն դա չէ: Ձեզ կհաջողվի ճիշտ տնօրինել եղած միջոցները, հաջող ներդնել դրանք կամ գնել հենց այն, ինչ պետք է:

Շաբաթը վատը չի լինի մասնագիտական տեսանկյունից: Այն հարմար է գոյություն ունեցող գործնական կապերն ամրապնդելու ու նորերը ձեռք բերելու համար: Դուք արագ կսովորեք նորը, չեք վիճի, եթե ստիպված լինեք կատարել ուրիշի պարտականությունները, երբ խոսք գնա բոլորի համար կարևոր նախագծի մասին:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն ու դրական հույզեր կբերեն, բայց դա միայն ձեր շնորհիվ չի լինի: Մտերիմները հոգ կտանեն ձեր հոգեկան հարմարավետության մասին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ չէ, որ հեշտ կլինի, բայց շաբաթը լավ կդասավորվի: Դուք կտեսնեք, որ դրված նպատակների համար պետք է աշխատել ու դեմ չեք լինի դրան: Կարող եք ամրապնդել մասնագիտական կապերը: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան, ղեկավարության ու գործընկերների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն:

Հնարավոր են անսովոր, բայց շատ հաճելի իրադարձություններ, անակնկալներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նույնիսկ ուրախության շատ չնչին առիթներն արժանի են, որպեսզի դրանց ուշադրություն դարձնեք: Ձեր կենսուրախությունը վարակիչ կլինի, հենց դրա շնորհիվ շատերը կսկսեն կյանքին ավելի լավատեսորեն նայել:

Շաբաթը բարենպաստ է ստեղծագործելու համար: Լավ է, եթե կողքին լինեն համախոհներ, որոնք ձեզանից պակաս հետաքրքրված չեն լինի գործով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չի բացառվում, որ շաբաթը դժվարություններ բերի, հաջողության հասնել միանգամից չստացվի, ստիպված լինեք լուծել բարդ հարցերը: Որոշ Երկվորյակներ պետք է մի քանի օր նվիրեն ձանձրալի ու հոգնեցնող գործերին, որոնց մասին միայն մտքերն արդեն կարող են նյարդայնացնել: Օգնության կհասնեն լավատեսությունն ու հումորի զգացումը: Դրանց շնորհիվ ինքներդ էլ չեք հուսահատվի, մյուսներին էլ թույլ չեք տա հուսահատվել:

Բայց հաճելի պահեր էլ շատ կլինեն: Օրինակ, հնարավոր են հաջողություններ մասնագիտական ոլորտում: Որո Երկվորյակներ փայլուն ավարտին կհասցնեն այն նախագծերը, որոնց մեծ ուժեր են նվիրել: Ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու ինքնուրույն գործել, բայց դա ձեզ չի վախեցնի:

Մտերիմների հետ տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չեք կարողանա: Բայց ձեզ կհաջողվի ժամանակին գլուխ հանել իրավիճակից, փոխհամաձայնության հասնել մինչև փոխադարձ դժգոհությունների կուտակվելը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործեք: Շաբաթն այնքան էլ հաճելի չի լինի, բայց եթե ձեռքերը ծալած չնստեք, կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Շատ Խեցգետիններ կկարողանան հաջողության հասնել այն գործերում, որոնք շրջապատողները համարյա անհույս էին համարում: Չարժե չափից դուրս ուշադիր լսել նրանց, ովքեր փորձում են հետ պահել ձեզ մտածածից, վախեցնել հնարավոր անհաջողություններով, շեղել ձեզ:

Հաճախ հուզական աջակցության կարիք կունենաք, բայց մտերիմները միշտ պատրաստ չեն լինի առաջարկել այն: Իսկ ահա այն մարդիկ, որոնց հետ բացառապես բարիդրացիական հարաբերություններ էիք պահպանում կամ պարզապես ձեզ նրանց հետ ընդհանուր նախասիրություններն էին կապում, անհրաժեշտ բառերն էլ կգտնեն, իրական օգնություն էլ կցուցաբերեն:

Շաբաթվանից չափազանց շատ բան մի սպասեք: Այն վատը չի լինի, բայց լրիվ անամպ էլ չի լինի: Եթե պատրաստ լինեք դժվարությունների, կկարողանաք խուսափել զուր հույսերից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Շաբաթվա սկիզբը լավագույն ժամանակը չէ կարևոր որոշումներ ընդունելու համար: Ձեզ շեղելը հեշտ կլինի, երբեմն ինքներդ ցանկալին իրականության տեղ կընդունեք, ինչ-որ բան կխառնեք կամ կմոռանաք: Այդ հատվածում ձեզ չէր խանգարի աջակցությունը, բայց այդ հարցով արժե դիմել միայն նրանց, որոնց վաղուց եք վստահում:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շաբաթվա երկրորդ կեսը ավելի շատ կուրախացնի, քան կստիպի հուզվել: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնք թանկ են ձեզ համար: Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական ոլորտներին:

Կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը, խառնաշփոթից խուսափելը: Հետևեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և չեք կորցնի այն պահը, երբ կգա գործելու ժամանակը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք պետք է լուծեք բարդ ու կարևոր խնդիրները: Լավ է, եթե պատրաստ լինեք դրանց: Չի լինի մեկը, որի վրա կարողանաք հենվել, այնպես որ՝ լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա ու օգնություն չսպասեք նույնիսկ նրանցից, ովքեր նախկինում խոստացել են այն: Դժվարությունները հաղթահարելով՝ շատ բան կսովորեք, արժեքավոր փորձ ձեռք կբերեք: Այն, ինչ անում եք, ինչին հասնում եք, աննկատ չի մնա: Մարդիկ, ովքեր նախկինում ձեզ ընդհանրապես չէին նկատում, կտեսնեն, թե ինչի եք ունակ:

Մի մոռացեք հանգստանալու մասին: Դա դժվար կլինի. ամեն անգամ չի հաջողվի գործերը մի կողմ վանել մտքերից, թուլանալ: Ավելի հեշտ կլինի այն Կույսերի համար, որոնց կողքին կլինեն հասկացող, աջակցելու և ուրախացնելու պատրաստ մտերիմ մարդիկ: Մնացածները պետք է ինքնուրույն հոգ տանեն իրենց տրամադրության մասին, զբաղմունքներ գտնեն, որոնք դրական հույզեր կպարգևեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ շաբաթ չէ՝ արդյունավետ, հետաքրքիր, հիշարժան: Կարող է անհանգստացնել միայն այն, որ ոչ մի կերպ չեք կարողանա կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Անընդհատ ստիպված եք լինելու զբաղվել փոքրիկ, միապաղաղ խնդիրների լուծմամբ, որոնք ինքնադրսևորվելու հնարավորություն չեն տա: Բայց դուք բավականաչափ ժամանակ կունենաք ամեն ինչից գլուխ հանելու համար:

Ժամանակ կմնա նաև հին ծրագրերին վերադառնալու, ամեն ինչ մտածելու, վերամշակումներ մտցնելու համար: Դուք իրատես կլինեք, հեշտությամբ կհրաժարվեք պատրանքներից ու մոլորություններից, կարծրատիպերի գերի չեք դառնա: Ինտուիցիան շատ կօգնի շփումներում. դրանց շնորհիվ միշտ կիմանաք՝ ինչ սպասել շրջապատողներից:

Հնարավոր է՝ հաջողությամբ լուծվեն ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, որոնք վերջին ժամանակներս հանգիստ չէին տալիս ձեզ: Դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք, երբ հասկանաք, որ նոր ծախսեր չեն նախատեսվում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ բազում օգտակար բաներ կարող եք անել: Դուք չեք վախենա ստանձնել բարդ խնդիրները, եթե ինչ-որ մեկը դիմի օգնության խնդրանքով: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, շատերը կկիսեն ձեր հետաքրքրություններն ու պատրաստ կլինեն օգնել ձեզ հասնելու նպատակներին:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, հաճելի անակնկալները, ճակատագրի նվերները: Դուք դրանցով անկեղծորեն կուրախանաք: Նույնիսկ ոչ մեծ հաղթանակներից հետո տրամադրությունը կլավանա: Շրջապատողներն ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու, ամենատարբեր բաներից զրուցելու հնարավորության համար. ձեր լավատեսությունը վարակիչ կլինի: Հավանական է սիրային պատմության սկիզբը:

Օգտակար կլինի առողջությանն ուշադրություն դարձնելը: Կենսակերպի կամ կերակրացանկի նույնիսկ ամենաաննշան փոփոխությունը կօգնի ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի զգալ: Հեշտությամբ վնասակար սովորույթները կփոխարինեք օգտակարներով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին խնդիրներ կարող են առաջանալ շփման մեջ: Բոլորի հետ չեք կարողանա պայմանավորվել: Հավանական են փոքրիկ տարաձայնություններ, որոնք լուրջ վեճերի կվերաճեն, եթե ոչինչ չձեռնարկեք դրանցից խուսափելու համար: Որոշ Աղեղնավորների չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել հին ընկերների կամ գործընկերների հետ, մյուսներն էլ կհիասթափվեն այն մարդուց, որին թանկ էին գնահատում:

Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Դուք կգտնեք խնդիրներն անցյալում թողնելու, դրական փոփոխությունների հասնելու ձևը: Բացի այդ, հետաքրքիր գործեր կհայտնվեն, որոնց մեջ գլխովին կսուզվեք: Մինչև շաբաթվա վերջ կարող եք նշանակալի հաջողությունների հասնել և ձեզանով հպարտանալու որոշ առիթներ կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, ձեզ հաճելի շաբաթ է սպասվում: Այն հարմար է ամենատարբեր գործերի համար: Նույնիսկ այն, ինչ առանց ոգևորության կստանձնեք, հետաքրքիր կդառնա, երբ ուսումնասիրեք իրավիճակը, ավելի շատ ինֆորմացիա ստանաք, մտածեք նրա մասին, թե ինչպես հասնել նպատակին: Շատ Այծեղջյուրներ հիմա կսովորեն այն, ինչ շուտով նրանց անպայման պետք կգա:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ է շփումների համար: Այն բազոմ հնարավորություններ կբացի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր անկեղծորեն կհետաքրքրվեն ուրիշի տեսակետով ու պատրաստ կլինեն ուշադրություն դարձնել իրենց հայացքներից տարբերվող հայացքներին: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք կզարդարեն ձեզ կյանքը:

Շաբաթվա վերջին օրերին դժվարությամբ կվերահսկեք ձեզ: Դուք սովորականից ավելի անհամբեր ու բռնկուն կլինեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին շրջապատողներն ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն: Կուզենաք, որպեսզի ոչ ոք չխառնվի ձեր գործերին, բայց դրան հասնել հազիվ թե հաջողվի: Չի բացառվում՝ստիպված լինեք զրույցների ու հարաբերությունների վրա ժամանակ ծախսել, որը կարող էիք ավելի հետաքրքիր բանի նվիրել:

Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի, հնարավորություն կունենաք կենտրոնանալ իսկապես հետաքրքիր բանի վրա: Կկարողանաք հաջողությունների հասնել բարդ գործերում, գլուխ հանել նրանից, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Լավ գաղափարներ կունենաք: 

Խուսափեք ծանրաբեռնվածությունից: Այն վատ կանդրադառնա և՛ տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող, հետաքրքիր ու արդյունավետ շաբաթ է: Դուք բազում կարևոր բաներ կիմանաք, տեղեկատվություն կստանաք, որը կօգնի գլուխ հանել ինքներդ ձեզանից ու մյուսների հետ հարաբերություններից: Կկարողանաք ուղղել հին սխալները, հասկանալ՝ ինչ է պետք անել, որպեսզի դրանք չկրկնվեն:

Դուք լուրջ կլինեք, երբ դա պահանջի իրավիճակը, բայց բաց չեք թողնի նաև ուրախանալու շանսը: Իսկ ուրախության առիթներ շատ կլինեն: Հաճախ այդ առիթները կստեղծվեն ձեր ընկերների ու լավ ծանոթների շնորհիվ, որոնք հաճույքով կկիսվեն լավ նորություններով ու խոստումնալից գաղափարներով: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, շփվել մարդկանց հետ, որոնց կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում:

Որոշ դժվարություններ կարող ծագել շաբաթվա երկրորդ կեսին: Շատ կլինեն ուժեղ հույզերը, հակասական զգացմունքները, որոնցից գլուխ հանել միանգամից չի ստացվի: Դուք դրանք, իհարկե, կհաղթահարեք, բայց որոշ տհաճ պահերից խուսափել չի ստացվի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2418 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1