Շաբաթվա աստղագուշակ 01.05 - 07.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1209 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այս շաբաթ հազիվ թե կարողանաք հետևել նախապես կազմած ծրագրերին: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել, ինչ-որ բան ոտքի վրա մտածել: Դուք դրանից վատ գլուխ չեք հանի, սակայն պիտի ջանքեր գործադրեք: Ավելորդ չի լինի համառությունը, քանի որ ամեն ինչ միանգամից լավ չի ստացվելու: Բայց դուք չեք նահանջի և ձեր գաղափարներից չեք հրաժարվի, նույնիսկ եթե շրջապատողները փորձեն համոզել անել դա: Ամենայն հավանականությամբ տարաձայնություններ ու վեճեր սովորականից շատ կլինեն: Բայց ձեզ կհաջողվի բոլոր բարդ զրույցները առավելագույնս հանգիստ ու կառուցողական վարել՝ ոչ ոքի չվիրավորելով, ձեզ համար կարևոր բոլոր մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանելով: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ձեզ իմաստուն կպահեք, և մտերիմները կգնահատեն դա: Այս հատվածում կարող եք ընտանեկան միջոցառումներ և ուղևորություններ ծրագրել. դրանք լավ կանցնեն: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկիզբը հազիվ թե գլխապտույտ իրադարձություններ ու մեծ փոփոխություններ բերի: Այս հատվածը հարմար կլինի գործերում կարգուկանոն հաստատելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Ֆինանսական հարցերը լուծելիս դրսևորած զգուշությունը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից ու անսպասելի կորուստներից: Կարող եք գնումներ անել. դուք կընտրեք հենց այն իրերը, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին: Վտանգ կա, որ ոչ մեծ աշխատանքային տարաձայնությունները կխանգարեն ձեզ ժամանակին ավարտել գործերը: Այս տեսանկյունից հատկապես բարդ կլինի շաբաթվա կեսը: Աշխատավայրում լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալու համար պիտի ջանքեր գործադրեք: Աշխատեք պարզել, թե ով է իսկապես ձեր կողմից, իսկ ով է կենտրոնացած բացառապես սեփական հետաքրքրությունների վրա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա վերջին դուք դրական փոփոխություններ կնկատեք կյանքի բոլոր ոլորտներում, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կանցնեք մտերիմների հետ միասին: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին օրերը հարմար կլինեն գործնական հանդիպումների, աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցություն սկսելու հետ կապված հարցերը քննարկելու համար: Բարդ առաջադրանքների լուծմանը ձեր մոտեցումը շատերի վրա լավ տպավորություն կթողնի: Կոնֆլիկտներն ու տարաձայնությունները կմնան անցյալում, կոլեգաների և գործընկերների հետ հարաբերությունները կկարգավորվեն, դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ: Ապագայի ընդհանուր ծրագրերի քննարկումը առանց վեճերի ու տարաձայնությունների կանցնի: Ավելի ուշ կգա գործերում կարգուկանոն հաստատելու, կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվելու համար հարմար ժամանակը: Այս հատվածում հեշտությամբ գլուխ կհանեք աշխատանքից, որը նախկինում չափազանց ձանձրալի և հոգնեցնող է թվացել: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում; Վեճերին ու տարաձայնություններին փոխարինելու կգա փոխհասկացողությունը: Շաբաթվա վերջին կհաջողվի լուծել բարդ ֆինանսական հարցերը: Չեն բացառվում դրամական մուտքերը նոր աղբյուրներից: Սակայն ծախսերն էլ կաճեն: Դրանք հաճախ կապված կլինեն մտերիմների մասին հոգ տանելու, նրանց ուրախացնելու ձեր ցանկության հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք չհուզվել, եթե շաբաթվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Այս հատվածում հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Գործերում արժե զգույշ լինել: Չարժե մրցակցային պայքարի մեջ մտնել, եթե դրանից կարելի է խուսափել, կամ էլ բաց կոնֆլիկտի մեջ մտնել թշնամիների հետ: Ավելի խելամիտ կլինի դիվանագիտություն բանեցնելն ու սուր անկյունները հարթելը: Շաբաթվա կեսը ավելի հանգիստ կանցնի, հարմար կլինի լուրջ գործերի և կարևոր հարցերը լուծելու համար: Դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, դատարկ բաների վրա շատ ժամանակ չեք վատնի: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա խճճել կամ շեղել ձեզ: Կարող եք գործարքներ կնքել, լուծել ֆինանսական հարցերը: Շաբաթվա վերջին օրերին հնարավորություն կունենաք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Այս հատվածը հարմար կլինի ուղևորությունների, համատեղ հանգստի, ռոմանտիկ ճամփորդություն սկսելու համար: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հասարակ ժամանակահատված չի լինելու լուրջ զրույցների և կարևոր հարցերը քննարկելու համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում հեշտությամբ եք շփվել, երբեմն ձեզ սխալ կհասկանան: Կարող են սրվել հին տարաձայնությունները, նախկին վիրավորանքներն էլ կհիշվեն, ընդ որում՝ շատ անժամանակ: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Շաբաթվա կեսը նոր հնարավորություններ կբացի կյանքի բոլոր ոլորտներում, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան անսպասելի իրադարձությունները, զարմանալի զուգադիպություններն ու անակնկալները կշատանան: Լրիվ նոր գործ ու խոստումնալից նախագիծ ստանձնելու հնարավորություն կլինի: Բաց մի թողեք ձեր կարողությունները ցույց տալու շանսը: Իմպրովիզները հաջող կլինեն, իսկ ընդունված որոշումները՝ ճիշտ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար շաբաթ է գործերում նախաձեռնող լինելու, բարդ հարցերի լուծմանն անցնելու համար: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շատերին դուր կգան: Եթե մտածածն իրագործելու հարցում օգնության կարիք ունենաք, ապա կստանաք այն: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ այն մարդկանց վրա, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված և ուրիշների միայն թերություններն են նկատում: Այս շաբաթ դուք սովորականից ավելի առույգ կլինեք: Դա կօգնի չնահանջել դժվարությունների առաջ, հաջողության հասնել նույնիսկ այն ժամանակ, երբ պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե ճամփա ընկնելու որոշումը վերջին պահին եք ընդունել: Մտերիմների հետ լեզու գտնելը երբեմն դժվար կլինի, կարող են սրվել հին տարաձայնությունները: Բայց դուք կաշխատեք վեճեր թույլ չտալ, անպայման կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի շփումների համար: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը արդյունավետ կլինի: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հեշտ է այն առաջադրանքները լուծելը, որոնց երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Պատասխաններ կգտնվեն նախկինում ձեզ ու ավելի փորձառու ծանոթներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կլինի: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք, նոր ու հետաքրքիր մի բան առաջարկեն: Հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական գործերը: Դուք կսկսեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, կուզենաք նրանց առավելագույն ուշադրությամբ շրջապատել: Կարող եք ընտանեկան միջոցառումներ ծրագրել, հարազատների կամ ընկերների հետ ճամփորդության մեկնել: Շաբաթվա վերջին օրերին շատ Կշեռքներ ապագային վերաբերող կարևոր որոշումներ կընդունեն: Հավանական է հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես կարելի է դա անել: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթը բարենպաստ կլինի: Լավ է ժամանակը զուր չվատնեք և այն սկսեք ամենակարևոր գործերից, այդ դեպքում դուք անպայման հաջողության կհասնեք: Օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնց հետ ժամանակին շատ մտերիմ եք եղել ու իրար կես խոսքից հասկացել եք: Հիմա նույնպես հեշտությամբ լեզու կգտնեք, չեք վիճի, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Հնարավոր է իսկական բեկում աշխատանքի մեջ: Աստղերը բարյացակամ կլինեն բիզնեսով զբաղվող Կարիճների հանդեպ, չնայած՝ մյուսներն էլ նկատելի հաջողությունների կհասնեն: Շաբաթը հաջող կլինի նաև նրանց համար, ովքեր սովորում են ու զբաղվում են հետազոտական գործունեությամբ: Մանրուքները նկատելու և ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունը կօգնի արագ առաջ շարժվել: Հաջող զուգադիպություններ, լավ նորություններ ու ոգեշնչող նորություններ շատ կլինեն: Ձեզանից պահանջվում է ճիշտ գնահատել սեփական ուժերը, նախապես անհույս նախագծեր չստանձնել ու ռիսկի չդիմել այնտեղ, որտեղ դրա կարիք չկա: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հազիվ թե հասարակ լինի, բայց այն ձեզ կուրախացնի: Ամենատարբեր մարդկանց հետ շփվելու և նրանցից շատ բան սովորելու հնարավորություն կունենաք: Որոշ Աղեղնավորներ պիտանի կապեր ձեռք կբերեն, համախոհներ կգտնեն, որոնց վրա կկարողանան հենվել: Կհաջողվի լուծել ֆինանսական խնդիրները, շահավետ գործարքներ կնքել: Որոշ դժվարություններ կարող են առաջանալ միայն փաստաթղթերի հետ աշխատելիս, բայց այստեղ ձեզ կօգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները: Արժե ուշադիր լինել հատկապես գործնական ուղևորությունների ժամանակ: Դրանց լուրջ նախապատրաստվեք, երթուղին որոշելու համար ժամանակ հատկացրեք, համոզվեք, որ ձեզ հետ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք: Ցանկալի չէ տրանսպորտային միջոցներ գնելը, եթե նախապես չեք ծրագրել դա: Այս շաբաթ մտերիմների հանդեպ շատ ուշադիր կլինեք, և նրանք դա կգնահատեն: Եթե նախկինում հարաբերություններում լարված պահեր են եղել, հիմա ամեն ինչ հարթելու, փոխհասկացողությունը վերականգնելու հնարավորություն կլինի: Հավանական են ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ ու ռոմանտիկ անակնկալներ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի հետաքրքիր գործերով: Այս հատվածը կուրախացնի Այծեղջյուրներին. նրանք հնարավորություն կունենան շեղվել միապաղաղ հոգսերից ու անցնել ավելի նշանակալի, գրավիչ մի բանի: Պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Կարող եք անցնել այն գաղափարների իրագործմանը, որոնք մինչև վերջերս ձեզ իրականությունից շատ հեռու, համարյա ֆանտաստիկ են թվացել: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք ոչ միայն կօգնեն ձեզ, այլև ամբողջությամբ իրենց վրա կվերցնեն ձեր որոշ խնդիրների լուծումը: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր պիտի լսեք ինտուիցիայի հուշումները: Դրանց հետևելով՝ դուք կկարողանաք մեծ ու դրական հաջողությունների հասնել, և դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Բացի այդ, դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից ու ցանկություններից, կհասկանաք, թե ուր կուզենայիք շարժվել հետագայում: Շուտով կարևոր քայլեր անելու հնարավորություն կլինի, և դուք այն բաց չեք թողնի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթը հարմար կլինի պիտանի գործերի համար: Ձեր ջանքերի շնորհիվ շատ բան դեպի լավը կփոխվի, արդարությունը կվերականգնվի, իսկ նախկինում լուրջ դժվարությունների բախված մարդիկ իրենց ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգան: Որոշ ժամանակ պիտի ծախսեք ձեզ հետ ուղիղ կապ չունեցող հարցերի լուծման վրա, որոնք ձեզ անտարբեր չեն թողել: Շաբաթը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հնարավոր են նկատելի դրամական մուտքեր: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք տնօրինել ստացված գումարը. մի քանի տարբերակ համեմատեք ու լավագույնն ընտրեք: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված առաջարկները: Հավանական է մասնագիտական աճ: Ամեն անգամ ժամանակը չի հերիքի ընտանեկան գործերի համար, սակայն դուք բոլոր դեպքերում կմասնակցեք ձեր մտերիմների համար կարևոր խնդիրների լուծմանը: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք ժամանցային միջոցառումներ ու համատեղ ուղևորություններ ծրագրել: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս շաբաթ լարված պահերից խուսափելը բարդ է լինելու: Սական լուրջ խնդիրների մասին մտահոգվելու կարիք չկա, քանի որ դրական միտումները կգերակշռեն, շատ բան հաջող կդասավորվի: Սկսածից մի հրաժարվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա. հիմա համառություն դրսևորելու ճիշտ ժամանակն է: Ճիշտ է, արժե զգույշ լինել ֆինանսների հետ կապված հարցերում: Լավ է չշտապեք գործարքների և գնումներ հարցում, ձեզ վրա էլ շատ լուրջ պարտավորություններ չվերցնեք: Վտանգ կա, որ մեծ գումար ծախսեք, եթե ժամանակին մանրուքներին ուշադրություն չդարձնեք: Նկատելի հաջողությունների կհասնեք ամենատարբեր մարդկանց հետ արագ ընդհանուր լեզու գտնելու ունակության շնորհիվ: Չի բացառվում, որ այս շաբաթ ընկերանաք նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք. կպարզվի, որ բոլոր տարաձայնությունների պատճառը մի դատարկ բան է եղել: Հավանական են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: |
|