Սեպտեմբերի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2754 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Համառությունը հիմա չափազանց կարևոր կլինի: Հենց այդ հատկանիշի շնորհիվ հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ իրավիճակը նախկինում լրիվ անհույս էր թվում: Մի հրաժարվեք մտածածից, նույնիսկ եթե թվա, թե պայմանները անբարենպաստ են դասավորվել կամ ձեր դեմ են: Սովորաբար հենց այն պահին, երբ իրավիճակը շուրջը բոլորին անհույս է թվում, դուք հասկանում եք՝ ինչպես է պետք գործել և ոչ միայն իրավիճակից ելք եք գտնում, այլև գտնում եք ամենակարևոր նպատակին տանող ճամփան: Սեպտեմբերը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ, առաջարկներ, որոնք եկամուտ կխոստանան: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչի մեջ կարելի է ներդրումներ անել: Նշանի այն ներկայացուցիչները, որոնք նախկինում ծախսող ու թեթևամիտ էին, հիմա այլևս գումարը քամուն չեն տա: Ամիսը հարմար է երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Պարզ կդառնա, թե ինչի եք ուզում հասնել և ինչպես կարելի է դա անել: Հեշտությամբ հրաժեշտ կտաք պատրանքներին, որոնք նախկինում խանգարում էին վայելել կյանքը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Սեպտեմբերի առաջին կեսին ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Շատ Ցուլերի համար դա բարդ շրջան կլինի: Կարող է պարզվել, որ ինչ-որ սխալներ եք արել, աչքից կարևոր մանրուքներ են վրիպել, սխալ որոշումներ եք ընդունել: Իհարկե, դա կվշտացնի: Բայց փորձը կհուշի, որ իրավիճակն անհույս չէ, այն կարելի է փոխել, եթե ձեզ ճիշտ պահեք: Ամեն քայլը պետք է կշռադատել, փորձեք ուսումնասիրել բոլոր հնարավորությունները: Հաճախ կօգնեն ընկերներն ու մյուս լավ ծանոթները: Նրանք կնկատեն այն, ինչին դուք ուշադրություն չեք դարձրել: Ամսվա երկրորդ կեսը ավելի հետաքրքիր և ոգեշնչող կլինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի բացահայտումներ: Կենսական պոտենցիալը բարձր է, դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ: Էներգիան խաղաղ հունի մեջ դրեք. ճանապարհին այնպիսի արգելքներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Մտերիմների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ կլինեն: Երբեմն վեճերից խուսափելու համար ձեր դիվանագիտության կարիքը կլինի: Բայց կլինեն նաև շատ հաճելի պահեր: Սիրահարված Ցուլերի համար սեպտեմբերը հաճելի անակնկալներ է պատրաստել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ հաջող ամիս է սպասվում: Չի կարելի ասել, որ ամեն ինչ հարթ կընթանա, բայց աստղերը ձեր կողմից կլինեն, և դա կռահելը դժվար չի լինի: Շատ կլինեն հետաքրքիր զուգադիպությունները, անսովոր իրադարձությունները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Շատ օգտակար կլինի ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու ձեր ունակությունը: Անսովոր գաղափարներ հաճախ կունենաք: Հեշտությամբ կգտնեք մարդկանց, որոնք պատրաստ կլինեն օգնել մտածածն իրագործելու հարցում: Համախոհների հետ ընկերանալը դժվար չի լինի, քանի որ ձեզ ոչ միայն ընդհանուր հետաքրքրությունները, այլև փոխադարձ համակրանքը կմիավորի: Աշխատեք չկառչել մանր-մունր անհաջողություններից: Հիմա ավելի վատ բան չի լինի, քան տեղում դոփելը, տհաճ մի բանի մասին մտածելն ու կրկին ինքներդ ձեզ հին սխալների համար մեղադրելը: Լավատեսությունն ու դրական տրամադրվածությունը կօգնեն առաջ շարժվել: Ինչ էլ մտածեք, ինչքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, հավատացեք հաջողությանը: Մտերիմները հաճախ ձեր աջակցությանը կարիքը կզգան: Գործերն այնպես ծրագրեք, որ բավարար ժամանակ մնա նաև ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Անուշադրության մի մատնեք, թե ինչ է տեղի ունենում ձեր ընտանիքում: Ինչ-որ իրադարձություններ սկզբում աննշան կթվան, բայց ավելի ուշ կհասկանաք, որ դրանք կարևոր են: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործել է պետք: Սեպտեմբերն այն ամիսը չի լինի, երբ կարելի է երկար ինչ-որ բանի մասին մտորել կամ պարզապես երազել, թե ինչ հաջող ամեն ինչ կդասավորվի: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք պատրաստ կլինեք համառություն դրսևորել: Մտածածն անմիջապես կյանքի կոչել ամեն անգամ չի ստացվի: Երբեմն մի քանի փորձ պիտի ձեռնարկեք: Բաց մի թողեք այն մարդկանցից սովորելու շանսը, որոնց փորձը ձեզ մոտ հարգանք է առաջացնում: Շփվեք նրանց հետ, ովքեր պատրաստ են կիսվել տեղեկատվությամբ, պատասխանել ձեր հարցերին, բացատրել, թե ինչպես է պետք գործել: Ինչքան շատ նկատեք ուրիշների սխալները, այնքան ինքներդ քիչ սխալներ կանեք: Նախաձեռնող արժե լինել ոչ միայն գործնական ոլորտում, այլև անձնական հարաբերություններում: Դուք կկարողանաք ձեր կյանքը դեպի լավը փոխել, երջանկացնել ձեզ համար շատ թանկ մարդուն: Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Շփումները հաճելի և ոգեշնչող կլինեն: Ամսվա վերջը հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հոգսեր շատ կլինեն: Սեպտեմբերին դժվար կլինի կենտրոնանալ մեկ կոնկրետ գործի վրա, նույնիսկ եթե հասկանաք, որ այն չափազանց կարևոր է և ուշադրություն է պահանջում: Հաճախ ինչ-որ մեկին օգնելու կամ շատերի համար ճակատագրական նախագծին մասնակցելու համար պիտի շեղվեք: Առյուծները կզգան, որ իրենց վրա մեծ պատասխանատվություն է դրված, և դրանից մեկ կանհանգստանան, մեկ չափազանց կհպարտանան իրենցով: Աշխատանքը, բիզնեսը և ուսումն այն ոլորտները կլինեն, որոնք սեպտեմբերին յուրահատուկ ուշադրություն կպահանջեն: Այստեղ շատ բան սովորականից հաճախ կփոխվի, իսկ դուք պիտի արագ կողմնորոշվեք նոր իրավիճակում, գործեք, որոշումներ ընդունեք՝ հաճախ միայն կիսատ-պռատ տեղեկատվության տիրապետելով: Բարեբախտաբար, ինտուիցիայի հուշումները ճիշտ կլինեն, և դուք միշտ կհետևեք դրանց: Շրջապատողների հետ հարաբերությունները անհարթ կլինեն: Երբեմն կթվա, թե բոլորը միայն պրովոկացիայի են ենթարկում ձեզ, նյարդայնացնում են, հանում հավասարակշռությունից: Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Որոշ Առյուծներ կհասկանան՝ ինչպես վերջ տալ ձգձգվող կոնֆլիկտին, որը շատ է բարդացնում իրենց կյանքը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կուզենաք ինչ-որ կարևոր բանով զբաղվել, փայլուն արդյունքների հասնել լուրջ գործում, ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բայց պայմանները ամենաբարենպաստ ձևով չեն դասավորվի, իսկ հաջողությունը ինքը ձեր ձեռքը չի ընկնի: Պիտի ջանքեր գործադրեք: Առաջին հերթին դա վերաբերում է նրանց, ովքեր կյանքում լուրջ փոփոխություններ են ուզում: Նույնիսկ եթե պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն, շատ բան նաև ձեզանից է պահանջվում. պիտի նախաձեռնող լինեք, խուճապի չմատնվեք, արագ կողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակում: Որոշ Կույսեր պիտի վերանայեն իրենց առաջնահերթությունները կամ խոստովանեն, որ բոլոր նպատակներին միանգամից հասնել չի կարելի, պիտի ընտրել ամենակարևորները: Սեպտեմբերը կարևոր հաղթանակներ տոնելու շանս կտա նրանց, ովքեր դժվարություններից չեն վախենում, չեն փորձում ցանկացած եղանակով խուսափել տհաճություններից: Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր պատրաստ են աշխատել և միայն ուրախ են բարդ առաջադրանքների համար: Կարևոր կլինի ժամանակը դատարկ կասկածների և հեռու ապագայի վերաբերյալ տհաճ մտորումների վրա չծախսելը: Դրական տրամադրվեք, դա հիմա շատ կարևոր կլինի: Արժե շփումներին ընտրողաբար մոտենալ և ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ուրախացնում, ոգեշնչում և աջակցում են ձեզ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հետաքրքիր բաներ շատ կլինեն: Սեպտեմբերը խոստանում է ուրախացնել ձեզ հաճելի անակնկալներով, զարմանալի զուգադիպություններով, հանդիպումներով, որոնք երկար կհիշվեն: Դուք շատերին կկարողանաք մոտեցում գտնել: Դա շատ կօգնի գործնական ոլորտում: Չի բացառվում իրական բեկումը կարիերայում: Հավանական են համագործակցության գրավիչ առաջարկներ, այդ թվում՝ մարդկանցից, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Հարմար ժամանակ է նոր նախաձեռնությունների համար: Հատուկ ուշադրություն դարձրեք այն գաղափարներին, որոնք մտերիմների սրտով են: Հաճախ ընկերներն ու հարազատները հրաշալի խորհուրդներ կտան կամ արժեքավոր տեղեկատվությամբ կկիսվեն հենց այն ժամանակ, երբ այն ձեզ շատ պետք կլինի: Չնայած նրան, որ սեպտեմբերին գործեր շատ կունենաք, ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, նրանց հետ միասին երազելու և ծրագրեր կառուցելու համար: Դուք ուշադիր կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Դա օգուտ կտա հարաբերություններին, որոնք ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան: Կիսատ ասված բաներից ու թաքցրած վիրավորանքներից հետք անգամ չի մնա: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն իդեալական կդասավորվի: Սեպտեմբերը վատ ամիս չի լինի, բայց ձեզանից շատ բան կպահանջի: Օրինակ՝ կարող եք հրաշալի արդյունքի հասնել բարդ նախագծի վրա տարվող աշխատանքում, բայց դրա համար պիտի ոտքի վրա սովորեք: Բացի այդ, հիմա պիտի ռիսկի դիմեք, չսպասեք խորհուրդների կամ աջակցության: Սովորաբար դա ձեզ հեշտ է տրվում, բայց սեպտեմբերին անվճռականության պահեր կլինեն: Դուք նախկինում ուրիշներին շատ եք ոգեշնչել, իսկ հիմա արժե մտածել, թե ինչպես կարելի է սեփական ոգեշնչվածության աղբյուր գտնել: Ներդաշնակ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք մարդկանց հանդեպ շատ ուշադիր կլինեք և անկեղծորեն կհետաքրքրվեք նրանցով: Իհարկե, դա աննկատ չի մնա, և շատերը կձգտեն դեպի ձեզ: Հնարավորություն կունենաք վերականգնել և՛ գործնական, և՛ անձնական հին կապերը: Վիրավորանքները կմնան անցյալում, փոխադարձ դժգոհություններն էլ կկորցնեն արդիականությունը: Դուք հաճույքով նախաձեռնող կլինեք, և դա միշտ տեղին կլինի: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և անսխալ կընտրեն վճռական քայլ անելու համար իդեալական պահը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Սեպտեմբերը լուրջ խնդիրներ չի բերի: Փոքրիկ դժվարություններ, գործերում ձգձգումներ, մասնագիտական դժվարություններ հնարավոր են, բայց դուք անկախ ամեն ինչից լավատեսությունը չեք կորցնի ու ճիշտ կվարվեք: Դժվար չի լինի օգնականներ ու համախոհներ գտնելը: Որոշ Աղեղնավորներ կկարողանան ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ հաջողվի հրաշալի գլուխ հանել նախկինում չափազանց բարդ թվացող գործերից: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել, կհասկանաք, թե ինչ սխալներ եք գործել ու կգտնեք դրանք ուղղելու ձևը: Բարենպաստ ամիս է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք նրանց, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Ձեր ուժերի սահմաններում կլինի գործնական հարաբերություններն ընկերականի վերածելը, ազդեցիկ անձի համակրանքը շահելը: Աստղերը դեմ չեն լինի նաև աշխատավայրում սիրային տարվածություններին: Արժե միայն նկատի ունենալ, որ նման հարաբերություններն արագ կլրջանան, այնպես որ՝ չպարտավորեցնող թեթև ֆլիրտի հույս մի ունեցեք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Սեպտեմբերը փոփոխություններ կբերի ձեր կյանք, որոնք կողքից կարող են աննկատ լինել: Միայն ամենաուշադիրները կնկատեն, որ դուք շատ բաների նախկինի նման չեք արձագանքում և նորովի եք դատում: Բայց ամենակարևորը ուրիշի աչքից թաքնված կլինի: Միայն այն ժամանակ, երբ ձեր կերպափոխությունն ավարտին հասնի, բոլորը կհասկանան, որ լրիվ այլ մարդ եք դարձել, որի հետ լրիվ ուրիշ ձևով է պետք շփվել: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ձեզ հետ տեղի ունենում: Ցանկացած աննշան իրադարձություն, անսպասելի գաղափար, նույնիսկ՝ երազ, կարող է ճակատագրի հուշում լինել: Լսեք ներքին ձայնին: Անպայման ժամանակ գտեք ստեղծագործելու և ինքնարտահայտմանը նպաստող այլ զբաղմունքների համար: Դրանք ոչ միայն կուրախացնեն, այլև ինքնադրսևորվելու, ձեր մասին հայտարարելու հնարավորություն կտան: Դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի: Հաճախ դրանք կծագեն, երբ բախվեք մարդկանց, որոնք սովոր են ամեն ինչ իրենց ձևով անել, հետևել ավանդույթներին և արհամարհել կողքից խորհուրդները: Եթե պիտի նման մարդկանց հետ գործ ունենաք, համբերությամբ զինվեք ու մի տրվեք զգացմունքներին: Կոնֆլիկտ հիմա ձեզ պետք չէ: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համբերատարություն, նպատակասլացություն ու ջանասիրություն է պետք: Սեպտեմբերին սովորականից շատ պիտի աշխատեք: Գործերը կարող են միապաղաղ ու ձանձրալի լինել, բայց դրանցից շեղվել չի կարելի, պիտի փորձեք լավագույնս գլուխ հանել: Շրջապատողները հաճախ կշեղեն, անտեղի խորհուրդներ կտան, կքննադատեն, նկատողություններ կանեն: Շատ կարևոր կլինի հիշելը, որ ձեզանից լավ ոչ ոք չգիտի, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ, ինչի եք ուզում հասնել և ինչի եք պատրաստ դիմել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում գործնական հարաբերությունները: Հիմա կարևոր կլինի ոչ միայն հարազատների, այլև գործընկերների, ենթակաների հետ կոնֆլիկտներից խուսափելը: Աշխատեք ձեզ այնպես պահել, որ պահպանեք բարեհամբույր, ուշադիր, բարյացակամ տրամադրված մարդու համբավը: Նրանից, թե արդյոք դա ձեզ կհաջողվի անել, կարող է կախված լինել ձեր կարիերայի զարգացումը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Յուրահատուկ ուրախություն կպարգևեն ընտանիքի հետ շփումները, ինչի շնորհիվ անկախ ամեն ինչից հանգստություն կպահպանեք, կհավատաք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Սեպտեմբերի սկզբին կասկածներից խուսափելը բարդ կլինի: Դրանք հատկապես կշատանան, երբ ստիպված լինեք նոր բան ստանձնել: Կթվա, թե ոչինչ չի ստացվելու: Այստեղ կարևոր կլինի աջակցություն չսպասելն ու իրավիճակից ինքնուրույն գլուխ հանելը: Իրականում դուք բավականաչափ ուժեր, գիտելիքներ ու էներգիա կունենաք ամեն ինչ անելու համար: Հիմա կարևոր կլինի պարզապես էներգիան զուր չվատնելն ու նպատակասլաց լինելը: Ամեն նոր օրը հետաքրքիր հնարավորություններ կբերի: Սեպտեմբերի երկրորդ կեսն այդ իմաստով յուրահատուկ առատաձեռն կլինի: Կարող եք նշանակալի մասնագիտական աճի, գործերի մեջ իրական բեկման հասնել: Դա վերաբերում է նույնիսկ այն Ձկներին, որոնք վերջին շրջանում տեղում դոփում էին և հաջողության հույս չունեին: Համախոհներ գտնելու շանս կա. նրանց հետ շփումները ոչ միայն պրակտիկ օգուտ, այլև ուրախություն կպարգևեն: Սեպտեմբերի երկրորդ կեսը բացառապես բարենպաստ կլինի ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում, դուք հաճախ լուծումներ կգտնեք, որոնք բոլորին դուր կգան: Իրար հետ վիճած հարազատները կհաշտվեն, և դա նույնպես ձեր շնորհքը կլինի: |
|