ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1089 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 9-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:43-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հարազատներին հյուր կանչել, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման աշխատանքները: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 18:43-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, վարժություններ անել: Զգույշ պետք է լինել միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է հետևել անվտանգության կանոններին: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելն ու միջատներ սատկացնելը:



Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա սիրո, հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել, անընդհատ գործողության մեջ լինել: Կարող եք լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Լավ նշան կլինի դիմակներ, դեղին մետաղադրամներ գտնելը: Լավ նշան կլինի նաև, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, տերևներն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքն այսօր պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ հնարավորինս քիչ օգտագործեք: Այսօր լավ նշան կլինի երազներ չտեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1089 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6