Սեպտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1279 | 21:00 | |
Սեպտեմբերի 8-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է մինչև 18:00-ն, ամեն քայլը պետք է լավ մտածեք: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդելու համար: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է նաև սովորելու, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, ոչ ադեկվատ լինելն ու հպարտությունը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Խորհուրդ է տրվում պասիվ լինել: Ակտիվությունն այսօր պատժելի է, նրա հետևանքները կարող են սարսափելի լինել: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 18:00-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հարազատներին հյուր կանչել, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման աշխատանքները: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սա սկզբունքային փոփոխությունների ու ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիայի ձայնին, չխուսափել ամուսնական սիրո դրսևորումներից: Բարենպաստ կլինեն կապերը, ծանոթությունները, բանակցությունները, ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Փոփոխական եղանակն այսօր լավ նշան կլինի: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան ու արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|