ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 737 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 7-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 03:51-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 03:51-ից մինչև 05:45-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի սկսեք, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը, հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել: Շատ մի ծանրաբեռնվեք, խուսափեք ալկոհոլ, շատ տաք ու շատ կծու սնունդ օգտագործելուց: Օրվա հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 05:45-ից ու շարունակվում մինչև 24:00-ն, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, սննդակարգին հետևելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերային աղետն ինչ-որ բան ոչնչացնի: Վատ նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Խորհուրդ են տրվում ծանր ուտեստները, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 737 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0