ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1025 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 6-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 11:43-ից՝ Ցուլի:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:49-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կստեղծվեն, կթվա, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Փորձեք ձեզ կողքից դիտել, հրաժարվեք ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության, վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է շատ ծխելն ու հարբեցողությամբ զբաղվելը, ծրագրելը, պիտակավորելը:

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 20:49-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, հոգևոր մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:


Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը բացահայտելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործը ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել ձեր միջի կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, աղտոտել ջուրը, խորամանկել: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշան կլինի կոտրվելու հետ կապված ամեն ինչ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1025 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1