Սեպտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1283 | 21:00 | |
Սեպտեմբերի 3-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 03:34-ից՝ Կարիճի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:57-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու աշխատել շտապողական որոշումներ չընդունել: Հիմա ամեն ինչ պետք է ինչպես հարկն է կշռադատել: Բարենպաստ է առևտուր անելը, այգեգործությամբ զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կստանան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 11:57-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Մեծ ուշադրություն է պետք դարձնել սննդին: Սնվելու հարցում սահմանափակումներ մի մտցրեք, կերեք այն, ինչ ուզում եք, բայց շատակերությամբ էլ մի զբաղվեք: Ուշադիր եղեք մարսողական համակարգին: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում վաղ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել, զգույշ լինել խոսելիս: Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, գործեր պլանավորել ու ավարտին հասցնել: Այսօր ցանկալի չէ նաև ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն թռչունները, հատկապես աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումը, բանալիները կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Լավ է քիչ քնել և եթե հնարավոր է՝ լույսի ներքո: |
|