ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 843 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 3-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 18:58-ից՝ Առյուծի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:24-ը, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելացի ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 00:24-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ պահուստային էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա լուրջ ու քննադատական օր է: Արդարությունը պաշտպանելու, վախերից ազատվելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Զգույշ եղեք խոսելիս: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհաները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ամուսնություն կնքելն էլ ցանկալի չէ: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևը, մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք, քիչ քնեք ու լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 843 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0