ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 593 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 30-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:12-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, կարող եք զբաղվել բուժմամբ: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 23:12-ից, միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Կարող եք բուժական նպատակով սոված մնալ:

Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը նվիրված է պտղաբերությանը, գեղեցկությանը: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Լավ նշաններին չեն հետևում, եթե միայն դրանք կապված չեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղնականաչը: Ներդաշնակ չի լինի կարմիրը: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 593 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0