ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 705 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 2-ը համապատասխանում է լուսնային 25-րդ օրվան: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելացի ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա օրենքին, ծիսակարգին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնագրեր ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, սպասքի, հայելու, չափող սարքերի կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք մուգ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի, դառը, կծու ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և մոտակա օրերին կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 705 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0