ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1163 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 29-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է մինչև 07:55-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես ընդհանուր հոսքի մեջ լինելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:55-ից, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, դիետաներ սկսելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 



Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը խաղաղություն ու հավասարակշռություն կբերի: Կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշաններ կապված կլինեն աստղերի, անունների ու թվերի հետ, որոնք իրենց մեջ ինֆորմացիա կպարունակեն: Լավ նշան կլինի փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելիս պետք է չափավոր լինել, խուսափել մսից: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացի կկրեն իրենց մեջ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1163 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3