Սեպտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1166 | 21:00 | |
Սեպտեմբերի 27-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:50-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Օգտակար կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 04:50-ից, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել ձեր հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ուրախ, պայծառ օր է: Այն կապված է գրագիտության, կրթության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում դիետա սկսել, աղտոտել օդը: Մի մերժեք երեխաների խնդրանքն ու ոչինչ մի պլանավորեք: Ցանկացած անակնկալ, անսպասելի բան այսօր լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև արևոտ եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված հայելին: Օրվա գույներն են դեղինն ու ոսկեգույնը, բոլոր փայլուն գույները: Օրվա թվերն են՝ 34, 79: Այսօր կարող եք շատ ուտել, բայց խուսափեք մսից ու քաղցրից: Կարող եք գարեջուր փորձել: |
|