ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 755 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 27-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:40-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու, սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: 

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 20:40-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը: Կարող եք շատ ուտել, ծանրաբեռնել ստամոսքը:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գիտության, գրագիտության, ընթերցանության հետ: Աշխարհը բացահայտելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունն ու հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք մսից ու քաղցրից: Կարող եք գարեջուր խմել: Երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 755 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0