ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 962 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 27-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:39-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության և վերանորոգման հետ կապված գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև օր կլինի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 17:39-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ և ուշադիր է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք անելը, միջատներ սպանելը: 


Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ուրախ, փայլուն օր է, կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը, մերժել երեխաների խնդրանքն ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ այսօր լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Այսօր կարող եք շատ ուտել, բայց խուսափեք մսից ու քաղցրից: Կարող եք գարեջուր խմել: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 962 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4