ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 991 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 26-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 09:07-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:13-ը, ուշադիր է պետք լինել, սթափ պետք է գնահատեք յուրաքանչյուր քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը լարված կլինի, կսրվեն ֆոբիաները:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 17:13-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության և վերանորոգման հետ կապված գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև օր կլինի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամի ընկնելը, կոտրված կրունկը, ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնը, կանաչը: Նախապատվություն տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են՝ 20, 41: Սննդի հարցում նախապատվությունը տվեք քաղցր հյութերին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան: Լավ է երկար քնել: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Ցանկալի չէ կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 991 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4