Սեպտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1252 | 21:00 | |
Սեպտեմբերի 25-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:54-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է ներհայեցողությամբ զբաղվելը, հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 01:54-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել պահուստային ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը տոպրակով կամ դույլերով մարդ տեսնեք, իմացեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությանը սթափ գնահատական տալը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի երկար աշխատելը: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու, նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու հետ: Ազատվեք այն ամենից, ինչը հնացել ու անպիտան է դարձել: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Այսօր լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Լավ նշան կլինի նաև, եթե օրը տաք լինի: Վատ նշաններ կլինեն կրակի հանգչելը, հրդեհները, այրվածքները, ծուխը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուն գույներին, շագանակագույնին ու դեղինին: Խուսափեք մուգ կապույտից: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ յուրացվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակությամբ մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ տրամադրությամբ արթնանաք ու առույգ լինեք: |
|