Սեպտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 718 | 21:00 | |
Սեպտեմբերի 25-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:55-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է հեշտությամբ իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 19:55-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխության, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսական գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու մեծամտությունը: Լավագույն օրն է բուժական նպատակներով սոված մնալու համար: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշաններ կլինեն դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, շագանակագույնին, դեղինին: Վատը կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք և առույգ լինեք: |
|