Սեպտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1086 | 21:00 | |
Սեպտեմբերի 25-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:37-ը, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի, աղիների մաքրում անել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 16:37-ից, ուշադիր է պետք լինել, սթափ պետք է գնահատեք յուրաքանչյուր քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը լարված կլինի, կսրվեն ֆոբիաները: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ լինել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշաններ կլինեն դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխը: Օրվա գույներն են շագանակագույնը, դեղինը: Վատը կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր արժե ուրախ արթնանալ և առույգ լինել: |
|