Սեպտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1199 | 21:00 | |
Սեպտեմբերի 24-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 13:19-ից՝ Առյուծի: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:39-ը. ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու ժամանակն է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կբերեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 00:39-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է ներհայեցողությամբ զբաղվելը, հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խոհեմ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Լավ նշանները կապված կլինեն էլեկտրականության, կայծակի հետ: Վատ նշան կլինի սեփական անազատության զգացումը: Հագուստի մեջ խամրած գույներ չպետք է լինեն, դրանք կարող են իրենց ձգել բացասականը: Նախապատվությունը տվեք հյութեղ երանգներին: Օրվա թվերն են 8, 64, 75: Սննդի հարցում նախապատվությունը տվեք բազմազան կերակուրներին, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան կողմ: |
|