ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 885 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 24-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 02:16-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:44-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 15:44-ից, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի, աղիների մաքրում անել:


Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխությունների, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճաժամկետ ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն երկնքի հետ կապված նշանները, կայծակը: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից, որոնք կարող են դեպի իրենց ձգել բացասականը: Լավը կլինեն հյութեղ գույները: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Կարող եք նոր ուտեստներ փորձել, ուտելիս նախապատվությունը տվեք բազմազանությանը: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան կողմ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 885 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5