ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1092 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 23-ը համապատասխանում է լուսնային 24-րդ օրվան: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը ընտրության, եզրակացություններ անելու, մտքերը մաքրելու ժամանակն է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կբերեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային ֆիզիկական վարժություններն ու յոգան:



Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է, իսկ 11:49-ից՝ Կշեռքի: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, տունը մաքրել, հնարավորինս քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգեր, տերևներ և այլն: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ ու հյութեր օգտագործեք, կարող եք գինի խմել: Բարի կլինեն և կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1092 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3