Սեպտեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 957 | 21:00 | |
Սեպտեմբերի 23-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:35-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Երբ երկինքը լրիվ պարզ կամ ամբողջովին ամպերով է պատված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը, մեղեդի լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. այդժամ դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան: Օրը հարմար է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 14:35-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Օրը լավն է վիրահատությունների համար: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր նախաձեռնել, բույսեր տնկել, ուրախանալ, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, ջերմ լինել: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, տերևները և այլն: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր խմեք, կարող եք նաև գինի փորձել: Կշիռ կունենան բույսերի ու պտուղների հետ կապված երազները: |
|