Սեպտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 840 | 21:00 | |
Սեպտեմբերի 21-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 22:31-ից՝ Աղեղնավորի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:43-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, աշխատել շտապողական որոշումներ չընդունել: Ամեն ինչ նախ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղիկներ մշակելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 11:43-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր կարող եք ուտել այն, ինչ ուզում եք: Խուսափեք սոված մնալուց, բայց նաև շատակերությամբ զբաղվելուց: Հատուկ ուշադրություն դարձրեք սննդին, մարսողական համակարգին: Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա հնազանդության օր է: Խորհուրդ է տրվում շատ աշխատել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները: |
|