Սեպտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 839 | 21:00 | |
Սեպտեմբերի 20-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:09-ը, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Մարդը, եթե բնույթով մարտիկ չէ ու իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:09-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, աշխատել շտապողական որոշումներ չընդունել: Ամեն ինչ նախ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղիկներ մշակելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցները կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլը ցանկալի չէ: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ է երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը: |
|