ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 848 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 1-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 08:25-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:26-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 23:26-ից, միայնության, կենտրոնացվածության և երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին և ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելացի ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար, իսկ աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել վերանորոգմամբ, շինարարությամբ, տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ և որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, վրան ջուր թափելը: Վատ նշաններ կլինեն ժամերի, շղթաների, մանր-մունր իրերի կորուստը, կրակի հանկարծակի բռնկվելը կամ հանգչելը, լամպի այրվելը: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Ավելի շատ մրգեր ու հյութեր օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 848 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0