Սեպտեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1245 | 21:00 | |
Սեպտեմբերի 19-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:50-ը, բացահայտումների օր է: Կասկածները հաղթահարելու, հոգևոր կերպափոխման, պարտքերից ազատվելու ժամանակն է: Սա լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է հետաքրքրություն չառաջացնող ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 21:50-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին տանող ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ օր է: Սպորտային մրցումների, եզրակացություններ անելու, քննությունների օր է: Նոր աշխատանքի անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելն ու ողջ ուժերն այնտեղ թողնելը: Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ, դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Խուսափեք նաև ծախսերից: Այսօր չոր լինելը լավ նշան կլինի, իսկ աշխատանքը հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չի լինի կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան: |
|