Սեպտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 700 | 21:00 | |
Սեպտեմբերի 18-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:02-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ տաք ու կծու ուտեստներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կլավանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:02-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանը, զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունն ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք տան, հեռախոսի, մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան: |
|