Սեպտեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1412 | 21:00 | |
Սեպտեմբերի 17-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 14:30-ից՝ Ցուլի: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:13-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Կարող է տպավորություն ստեղծվել, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Պետք է հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ տարվելը, շատ ծխելը, պլանավորելը, մարդկանց պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 21:13-ից, բարդ ու բավականին վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել ընթացիկ գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ: Խորհուրդ է տրվում ամսվա պլաններ կառուցել, ցանկացած ստեղծագործ նախաձեռնություն, նոր սանրվածք, նորամուծություն լավը կլինի: Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրանալ ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը. դրանք հաջող նախաձեռնություններ կկանխագուշակեն: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռված իրերը: Օրվա գույներն են սպիտակը, ոսկեգույնը, փայլուն գույները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել ու հյուրեր կանչել: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը: |
|