Սեպտեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 824 | 21:00 | |
Սեպտեմբերի 17-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 21:55-ից՝ Կշեռքի: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:29-ը, բարձրագույն ճշմարտությունների հասնելու, նվերների, գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր արժե բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսն ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 05:29-ին և շարունակվում մինչև 14:00-ն, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից և ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 14:00-ից, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահրումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ տաք ու կծու ուտեստներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կլավանա: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ գորընթացներ սկսել: Խորհուրդ չի տրվում տխրել, ձանձրանալ ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը. դրանք բարի նախաձեռնությունների նշան կլինեն: Լավ նշան կլինի առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը: Լավը կլինեն փայլուն գույները: Ներդաշնակ չեն լինի մուգ, խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Խորհուրդ է տրվում կարկանդակներ թխել, ուտել և հյուրասիրել: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը: |
|