ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 789 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 16-ը կիսում են լուսային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 18:22-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:54-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր բոլոր, նույնիսկ՝ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 17:54-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Ցանկացած գործ անելիս զգույշ է պետք լինել: Բարենպաստ է սկսած գործն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը: Դեղերով հիվանդի վրա ուժեղ ներգործության համար լավ օր չէ:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Ժամանակի դեմ հաղթանակ տանելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Սառը սնունդ, կաթնամթերք, հաց օգտագործեք: Երազներ լավ է չտեսնեք: Հնարավորության դեպքում քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 789 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0