Սեպտեմբերի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 697 | 21:00 | |
Սեպտեմբերի 15-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:11-ը, վատ նշաններին ուշադիր է պետք լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելն ու ճամփորդելը: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 17:11-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր բոլոր, նույնիսկ՝ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, նոր հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, ինչպես նաև սովորել, կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում չարաշահել օծանելիքն ու դիմահարդարման միջոցները: Լավ նշաններ կլինեն, եթե ձեզ կանչեն ձեր անունով, եթե կրկնվող երաժշտություն լսեք, կաշվից իրեր, գումար գտնեք, սայթաքեք ու ընկնեք: Մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռվող հագուստն ու կոշիկը: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնը, դեղինը: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 64, 56: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|