Սեպտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1017 | 21:00 | |
Սեպտեմբերի 14-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 14:34-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:09-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա բոլոր մակարդակներում աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոքսի մաքրում անել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 16:09-ից, վատ նշաններին ուշադիր է պետք լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդու ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելն ու ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Խորհուրդ է տրվում շուրջբոլորը մաքրություն հաստատել: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Չի կարելի ուտել այն, ինչ արյուն է պարունակում: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|