Սեպտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 988 | 21:00 | |
Սեպտեմբերի 11-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 11:22-ից՝ Խեցգետնի: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:55-ը, չի կարելի անգործության մատնվել: Խուսափեք սիրախաղերից: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տան մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 22:55-ից, եզրահանգումների գալու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, օրն անցկացնել տանը, երեխաների, կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշան կլինի վերադառնալն ու գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Արգելված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ են ու արագ կիրականանան, եթե վառ են: |
|