ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1492 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 11-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:43-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Ուտելու հարցում այսօր կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչին ձգում է: Չի կարելի սոված մնալ, բայց չի կարելի նաև շատակերությամբ զբաղվել: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին: 

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 11:43-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջովին ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրը լավն է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է գրագիտության, նվիրվածության հետ: Երեխաներին պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփման մեջ լինել, մնալ տանը՝ երեխաների ու կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1492 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0