Սեպտեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1273 | 21:00 | |
Սեպտեմբերի 10-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 09:04-ից՝ Կարիճի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:11-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ էլ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 10:11-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Ուտելու հարցում այսօր կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչին ձգում է: Չի կարելի սոված մնալ, բայց չի կարելի նաև շատակերությամբ զբաղվել: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա հավատի ամրությունը ստուգելու, ծիսակարգին հետևելու օր է: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու աշխարհին: Իմունիտետն այսօր փորձության կենթարկվի. ինչքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է ընդհանրապես չտեսնեք: Միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|