ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեփական սենյակի օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 303 | 09:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 25-ին ԱՄՆ-ում նշում են Սեփական սենյակի օրը (A Room of One`s Own Day)

  • Հայրիկներն ու մայրիկները, որոնք շրջապատված են ղժղժացող երեխաներով, տհաճ գործընկերներով կամ գլխացավ ունեցող տաքարյուն կողակցով, կարող են սրտանց հաստատել Վիրջինիա Վուլֆի այն պնդումը, որ «Ստեղծագործելու համար կնոջն անհրաժեշտ է սեփական մի սենյակ:
  • Սեփական սենյակի օրը սահմանվել է որպես Վիրջինիա Վուլֆի ծննդյան տարեդարձի ամենամյա միջոցառում 1882 թ. հունվարի 25-ին: Այս օրը կոչված է նշելու ոչ միայն մարդու սեփական սենյակ ունենալու կարողությունը, այլև այն, որ կնոջ համար առանձնապես կարոևր է կարողանալ գտնել իր տեղն աշխարհում՝ աշխատելու, ինչպես նաև զվարճանալու և սեփական եկամուտներն ունենալու համար:
  • «Սեփական սենյակը» Վիրջինիա Վուլֆի ամենահայտնի ֆեմինիստական ​​էսսեներից է, որտեղ նա արտահայտել է այժմ բավականին հայտնի բանաձևը. «Ստեղծագործելու համար կնոջն անհրաժեշտ է սեփական մի սենյակ՝ առանձնանալու և մինիմալ եկամուտ` սովամահ չլինելու համար»։
  • Նման տարրական անհրաժեշտություններ չէր կարող իրեն թույլ տալ իր նախորդներից և ոչ ոք, օրինակ՝ Ջեյն Օսթինը գրում էր ճաշասենյակում՝ թաքցնելով իր գծագրերն անձեռոցիկների տակ, և մինչև 20-րդ դարը կանանց գրած վեպերն ընդունված չէին: «Սեփական սենյակ»-ում, սակայն, Վուլֆն ամենևին էլ մտադիր չէր հրաժարվել գեղարվեստական ​​գրականությանը հատուկ իր ոճի գեղեցկությունից և ճշգրտությունից։
  • Փաստորեն, խոսքն այն մասին էր, որ կնոջ գրական կարիերային խոչընդոտում են ոչ թե ինչ-որ վեհ խնդիրները կամ ոչ բավարար տաղանդը, այլ միանգամայն առօրյա խնդիրները՝ կրթության վատ հասանելիությունը, կախյալ դիրքը և հասարակությանը, ընտանիքին և պետությանը հակառակ գործելու մշտական ​​անհրաժեշտությունը։
  • Վերադառնալով «Սեփական սենյակ», հարկ է նշել, որ Վուլֆն ուներ նման սենյակի կատարյալ օրինակ։ 1919 թվականին նոր տուն տեղափոխվելուց հետո, գրողն առանձին սենյակ ուներ՝ առանձին մուտքով:
  • Վեպ գրելիս Վուլֆը թուղթ ու մատիտ էր պահում իր մահճակալի մոտ։ Նա երբեմն լոգարանում պառկած, բարձրաձայն արտասանում էր գիշերը գրած նախադասությունները, ինքն իրեն հարցեր տալիս և պատասխանում դրանց։ Ցերեկը Վիրջինիան կարդում էր այն ամենն, ինչ գրել էր առավոտյան: 
  • «Սեփական սենյակ» էսսեի գեղեցկությունն արտացոլած մտքի խաղաղությունն է. Վուլֆը պնդում էր, որ վերջինս մեծ արվեստագետների որոշիչ հատկանիշն է: Նրա թափանցիկ և նրբագեղ շարադրությունը նվիրված է ոչ միայն գրելու անհրաժեշտ նյութական պայմաններին, այլև ստեղծագործողի ինքնազարգացմանը։ 
  • Էսսեն տպագրվել է 1920-ականներին, գոնե ֆորմալ առումով այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, բայց ստեղծագործելու էությունը, նաև սեփական առանձին տարածքն ունենալու անհրաժեշտությունը՝ ոչ միայն գրականության, գրելու, այլ նաև կյանքի համար, լայն իմաստով՝ մնացել է նույնը։
  • Շնորհավորեք ձեր ծանոթներին Սեփական սենյակի օրվա բացիկներով (հղումը՝ ամենաներքևում)։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2
Սեփական սենյակի օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 303 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 25 հունվար, Վիրջինիա Վուլֆ, ԱՄՆ, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0