ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

«Եթե կենդանիները բթամատ ունենային» ազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 162 | 19:00 Ավելացրեց: armenlur

Մարտի 3-ին ԱՄՆ-ում նշում են «Եթե կենդանիները բթամատ ունենային» ազգային օրը (National If Pets Had Thumbs Day)

  • Թեև ընտանի կենդանիները մեր կյանք են բերում անվերապահ սեր և ուրախություն, բայց բութ մատներ չունենալը նրանց համար որոշակի սահմանափակում է: 
  • Մարտի 3-ին, «Եթե ընտանի կենդանիները բթամատ ունենային» ազգային օրը, հնարավորություն պատկերացնելու, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե մեր փոքրիկ ընկերներն ունենային այդ լրացուցիչ մատը: Նրանք դա կօգտագործեն բարո՞ւ, թե՞ չարի համար: 

Զուտ զվարճանալու համար պատկերացնենք օրինակներ.

  1. Բթամատը վեր տնկելով նրանք կարող էին մեզ ցույց «շատ լավ է» կամ հակառակ ժեստն անելով գնահատել մեր գործողությունները։ Ի՞նչ եք կարծում, դա կարիք չունե՞նք դա իմանալու։
  2. Նրանք կարող էին բացել սառնարանն ու պահարանները, որտեղ սնունդ կա. դա արդեն ուղիղ հարված կլիներ ընտանեկան բյուջեին։
  3. Նրանք կարող էին կերի տարան բացել. միայն պատկերացնել արդեն սարսափելի է, թե ինչ խառնաշփոթ տեղի կունենար ողջ տանը, եթե կատուները հայտնաբերեին  պահարանի վերին դարակներում կերակրի տարաների հոտ առնեին: 
  4. Նրանք կարող են փոխել հառուստացույցի ալիքը. Վստահաբար կարելի է ասել, որ ընտանի կենդանիները զզվել այն հաղորդումներից, որոնք մենք ենք դիտում։ Թեև հետաքրքիր, թե նրանք ինչ էին դիտելու: Միգուցե բթամատ ունեցող կենդանիների համար հատուկ ալիքներ հեռարձակվեին, կամ հատուկ ստուդիաներ բացվեին։ Զվարճալի է մտածելը։
  5. Նրանք կարող էին նաև ֆեյսբուք ներթափանցել, թեև սոցցանցերից այնպիսի տպավորություն է, որ այնտեղ քիչ չեն գրանցված կենդանիները։
  6. Նրանք կարող էին ավտոստոպից օգտվել. պարզապես պատկերացրե՛ք՝ ո՞վ չէր վերցնի ճանապարհին կանգնած բթամատը վեր ցցած փափկամազիկ կատվին կամ մռթոտ շունիկին։

Մնացած տարբերակները յուրաքանչյուրի երևակայության հարց է։ Եթե ունեք տարբերակներ, ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին կամ գրանցվեք hushak,com կայքում և տեղադրեք ձեր նյութը, կամ պարզապես մեկնաբանություն թողեք նյութի տակ։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Շնորհավորանքի Բացիկ 1 · Բացիկ 2 · Բացիկ 3 · Բացիկ 4
«Եթե կենդանիները բթամատ ունենային» ազգային օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 162 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, ԱՄՆ, 3 մարտ | Վարկանիշ: 0.0/0