Անվան նշանակությունն իմանալու օրը
Մարտի 5-ին ԱՄՆ-ում նշում են Անվան նշանակությունն իմանալու օրը (Learn What Your Name means Day)
- Անվան նշանակությունն իմանալու օրը նշվում է ամեն տարի մարտի 5-ին: Այս օրը մարդկանց կոչ է անում մի փոքր հետազոտություն կատարել՝ պարզելու իրենց անունների ծագումն ու պատմությունը: Տոնը, որն ստեղծել է Ջերի Հիլը՝ 1997 թվականին, մարդկանց հնարավորություն տալն է նշելու և գնահատելու իրենց անունները:
- Հայաստանի Հանրապետությունում նորածինների ծնողները ազատ են իրենց երեխայի անվանակոչման հարցում: Օրենքն այդ տեսանկյունից որևէ սահմանափակում չի դնում, բայց ժամանակակից աշխարհում կան այնպիսի անուններ, որոնք շատ արտասովոր են իրենց հնչողությամբ: Կան այնպիսի երկրներ, որտեղ կան անունների որոշակի ցանկ, որոնցով արգելվում է անվանակոչել երեխաներին: Օրինակ` 2011-ին Նոր Զելանդիայում հրապարակվեց 102 արտասովոր անուններ պարունակող ցանկը: Այդ անուններով արգելված էր անվանակոչել նորածիններին: Ցանկում ընդգրկված անուններից էին Հիտլեր, Լյուցիֆեր, Մեսիա, ինչպես նաև այն անունները, որոնք մեկ տառից էին բաղկացած:
- Կան կանանց անուններ, որոնք գրավում են տղամարդկանց՝ անկախ նրանից, թե ում են պատկանում այդ անունները: Այդ անուններն ունեն հատուկ էներգիա և տղամարդկանց մոտ տարբեր զգացողություններ են առաջացնում:
Ներկայացնում ենք այն անունները, որոնք ամենից շատն են գրավում տղամարդկանց, և փոխում նրանց տրամադրությունը:
Վիկտորյա
Այս անունը տղամարդիկ արտասանում են մեծ հպարտությամբ, կարծես հաղթել են բոլորին: Ենթագիտակցության մեջ այս անունը նրանց ներքին ուժ է տալիս, որը ժամանակի ընթացքում ավելի է ամրանում:
Վերոնիկա
Վերոնիկա անունը կրող կանայք առեղծվածային և սեքսուալ են: Տղամարդիկ սիրում են միստիկ կերպարներ, ուստի Վերոնիկան իր կամակոր բնավորությամբ միանգամից գայթակղում է տղամարդկանց:
Էլիզաբեթ
Էլիզաբեթը երբեք չի ձանձրացնի տղամարդկանց: Իր տարբերվող խառնվածքով նա կարծես «ձգում» է բոլորին: Նա սեքսուալ է, սիրում է խաղալ անսպասելի դերեր:
Ժաննա
Այս անունն ուժեղ էներգետիկ ազդեցություն է թողնում տղամարդկանց վրա: Անվան տիրոջ ուժեղ բնավորությունը նկատելի է դեռևս մանկության տարիներին: Սովորաբար, այս անունը կրող աղջիկները սիրում են ընկերություն անել տղաների հետ: Նրանք կենսուրախ են և կարողանում են հեշտությամբ կառավարել տղամարդկանց:
Միլա
Յուրաքանչյուր տղամարդ երազում է քնքուշ աղջկա մասին: Միլա անունը կրող կանայք երբեք երկրպագուների պակաս չունեն, քանի որ միանգամից բացահայտում են սուտը և կեղծիքը: Նրանք դեմ չեն սիրախաղերին և խենթանում են ռոմանտիկ հարաբերությունների համար:
Մարիա
Մարիա անունը կապված է քնքշության, մայրության և նրբության հետ: Բիբլիական ծագման այս անունը նշանակում է «հեզ» և «ցանկալի»: Սովորաբար, Մարիան ընտանիքում հավատարիմ և նվիրված կին է:
Լիլիա
Այս անունը կրող կանայք սիրում են համբերատար և զուսպ տղամարդկանց: Նրանք չեն սիրում, երբ տղամարդը փորձում է տպավորություն թողնել իրենց վրա: Լիլիան տղամարդու կողքին իրեն միշտ թույլ է ձևացնում:
Տեղեկացրեք ձեր ծանոթներին Անվան նշանակությունն իմանալու օրվա մասին բացիկով (հղումը՝ ամենաներքևում)։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։