Հեռախոսի ծննդյան օրը
| |
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 340 | 20:00 | |
1876 թվականի մարտի 7-ին Ալեքսանդր Գրեհեմ Բելին արտոնագիր է տրվել «հեռագրային եղանակով վոկալ կամ այլ հնչյուններ փոխանցելու համար»: Երեք օր անց՝ մարտի 10-ին, Բելը հաղորդիչին ասաց հայտնի խոսքերը. «Պարոն Ուոթսոն, արի այստեղ, ես ուզում եմ տեսնել ձեզ»: Նրա օգնական Թոմաս Ուոթսոնը, ով գտնվում էր կողքի սենյակում, պարզ լսեց այս խոսքերը, և այդպիսով ստեղծվեց առաջին հեռախոսը։ Բելը իր մտահղացումը լայն հանրությանը նախ ներկայացրեց Ֆիլադելֆիայում՝ Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, իսկ հետո ցուցադրեց Փարիզում՝ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում: Հրաշալի գյուտը առաջացրեց ոչ միայն աննկարագրելի հրճվանք, այլև ակնհայտ հետաքրքրություն, քանի որ փոխեց հեռահար հաղորդակցության հնարավորության գաղափարը։ Առաջին հեռախոսը թույլ էր տալիս խոսել ընդամենը 200 մետր հեռավորության վրա, իսկ ձայնի որակը շատ վատ էր։ Միայն երկու տարի անց Թոմաս Էդիսոնը հանդես եկավ ինդուկցիոն կծիկով, որը հնարավորություն տվեց զգալիորեն մեծացնել հեռավորությունը և բարելավել կապի որակը։ Եվս 7 տարի անց ռուս գյուտարար Գոլուբիցկին ստեղծեց հեռախոսային կայան, որը ամբողջ հեռախոսային ցանցի հիմքն է։ 1898 թվականին Ռուսաստանում անցկացվեց Եվրոպայի ամենաերկար հեռախոսագիծը, որը միացնում էր Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։ Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։ |
|