Հունվարի 25-ին Ռուսաստանում նշում են Երջանիկ ձնեմարդկանց օրը
- Հունվարի 25-ին նշվում է անսովոր տոներից մեկը՝ Երջանիկ ձնեմարդկանց օրը։
- Ձմեռային գլխավոր հերոսը, բացի Ձմեռ պապից, Ձնեմարդ է: Ինչ ձմեռ առանց երեխաների կերտած ձնեմարդու:
- Այս զվարճալի ձմեռային նախաձեռնությունը մարդկանց հայտնի է ավելի քան մեկ դար:
- Ռուսաստանում ձնեմարդերը քանդակվել են հին հեթանոսական ժամանակներից և հարգվել որպես ձմռան ոգիներ: Նրանց, ինչպես սառնամանիքին, վերաբերվում էին պատշաճ հարգանքով և դիմում կատաղի սառնամանիքների տևողության կրճատման խնդրանքով: Ի դեպ, Ձյունե տատիկներն (снежные бабы) ու Ձյունանուշը ռուսական արժանիք են։ Նախնիները հավատում էին, որ ձմեռային բնական երևույթները (մառախուղ, ձյուն, ձնաբուք) հրամայում են կին ոգիները: Հետևաբար, նրանց ակնածանք ցույց տալու համար քանդակում էին ձնե կանանց:
- Կա նաև քրիստոնեական լեգենդ, որն ասում է, թե ձյունը երկնքի պարգև է, իսկ ձնեմարդիկ՝ Հրեշտակներ: Նրանք կարող են Աստծուն փոխանցել մարդկանց աղոթքներն ու խնդրանքները։ Հետևաբար, մի փոքրիկ Ձնեմարդ քանդակելով, կարող եք շշնջալ նրա ականջին ձեր ամենածածուկ ցանկությունը: Եվ հենց որ ձմեռային հրաշքը հալվում է, ցանկությունը հասնում է երկինք և անպայման իրականանում։
- Շնորհավորեք ձեր ծանոթներին Երջանիկ ձնեմարդկանց օրվա բացիկներով (հղումը՝ ամենաներքևում)։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
|