ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սառույցի և ձյան միջազգային փառատոն՝ Հարբինում
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 456 | 11:00 Ավելացրեց: armenlur

Հունվարի 5-ին Չինաստանի Հարբին քաղաքում անցկացվում է Սառույցի և ձյան միջազգային փառատոնը

  • Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոնն անցկացվում է 1963 թվականից, սակայն հաճախ ընդհատումներով, օրինակ՝ ինչպես եղել է Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ, մինչև նորից վերականգնվել է 1985 թվականին։
  • Հարբինը Չինաստանի Հեյլունցզյան պրովինցիայի մայրաքաղաքն է և սառցե ու ձյունե քանդակների պատրաստման կենտրոններից մեկն աշխարհում։ Այն տեղակայված է Հյուսիսարևելյան Չինաստանում, որտեղ առկա է սիբիրյան ձմեռային սառը քամու ուղղակի ազդեցությունը։ Ամռանն օդի միջին ջերմաստիճանը կազմում է +21,2 °C, ձմռանը՝ −16,8 °C։ Ձմռան գիշերներին երբեմն օդի ջերմաստիճանն իջնում է մինչև −40 °C։
  • Պաշտոնապես փառատոնն սկսվումէ հունվարի 5-ին և տևում մեկ ամիս։ Սակայն ցուցադրանմուշները հաճախ բացվում են ավելի շուտ, իսկ եթե եղանակը թույլ է տալիս, մնում են ավելի երկար։ Սառցե քանդակները մշակվում են ինչպես ժամանակակից (օրինակ՝ լազերներ), այնպես էլ ավելի ավանդական գործիքներով (օրինակ՝ սառցի լապտերներ)։ Փառատոնի ժամանակ կազմակերպվող ձմեռային հանգիստը ներառում է լեռնադահուկային սպորտը, լողը Սունգարի գետում։
  • Հարբինի փառատոնը աշխարհում անցկացվող ձյունի ու սառույցի չորս խոշորագույն փառատոններից մեկն է Ճապոնիայի Սապորո քաղաքում անցկացվող ձյան փառատոնի, Կանադաի Քվեբեկ քաղաքում անցկացվող ձմեռային դիմակահանդեսի ու նորվեգական դահուկային փառատոնի հետ միասին։

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 456 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: 5 հունվար, Չինաստան, Բոլոր տոները | Վարկանիշ: 0.0/0