Սև մոգի կարմա
Կան մի շարք մարդիկ, որոնց կտրականապես հակացուցված է մոգությամբ և հոգեբանությամբ զբաղվելը: Դրանք այն մարդիկ են, որոնք ծնվել են թվարկված ժամանակամիջոցներից մեկում.
1927 թ. նոյեմբերի 29-ից - 1928 թ. օգոստոսի 31-ը,
1936 թ. հոկտեմբերի 5-ից - 1937 թ. հունիսի 29-ը,
1945 թ. օգոստոսի 9-ից - 1946 թ. մայիսի 5-ը,
1954 թ. հունիսի 14-ից - 1955 թ. մարտի 10-ը,
1963 թ. ապրիլի 20-ից - 1964 թ. հունվարի 13-ը,
1972 թ. փետրվարի 23-ից - 1972 թ. նոյեմբերի 19-ը,
1980 թ. դեկտեմբերի 29-ից - 1981 թ. սեպտեմբերի 24-ը,
1989 թ. նոյեմբերի 4-ից - 1990 թ. օգոստոսի 3-ը,
1998 թ. սեպտեմբերի 10-ից - 1999 թ. հունիսի 5-ը:
Այս մարդկանց հակացուցված է չարարկել իրենց գիտելիքները, զբաղվել հիպնոսով և մոգությամբ:
Այս կարմայի ցածր մակարդակով դրսևորում ունեցող մարդիկ նորմալ են վերաբերվում անառակությանը, սադոմազոխիզմին, բռնությանը, դրամաշորթությանը և երկրայիյ կյանքի վատագույն կողմերին, ավելին, այս ամենը նրանց նույնիսկ դրական լիցքեր են հաղորդում:
Որպես պատիժ նախկինում գործած մեղքերի համար այս մարդիկ հաճախ բախվում են սեքսուալ մոլագարների և դրամաշորթների հետ: Այս ամենը հանգեցնում է ինքնասպանության ցանկության առաջացմանը, քանի որ այս մարդկանց ուժերից վեր է մշտապես սարսափի մեջ ապրելը:
Այսպիսի սև կարմայի միջին մակարդակի դրսևորում ունեցող մարդիկ հաճախակի ստիպված են լինում ապրել նենգաշորթների, բռնավորների, սադիստների, մոլագարների, դրամաշորթների և խելացնորների շրջապատում: Պետք է ստանալ և աննկուն կերպով հաղթահարել բոլոր փորձությունները՝ մշտապես մաքրազերծելով մարմինն ու հոգին:
Անառակության հակվածության արմատախիլ անելու ուղղությամբ կատարած հոգևոր աշխատանքի արդյունքում մարդն անխոցելի է դառնում սև մոգության և հիպնոսի համար, նա կարողանում է ճիշտ ժամանակին ճանաչել մոլագարներին, բռնավորներին, անառակներին և մարդասպաններին: