Քթի թեքվածությունն ու անձնային հատկանիշները
Քթի ծայրի թեքվածությունը խոսում է այն մասին, թե որքանով ենք մենք վստահում շրջապատին, արդյոք քննադատորեն ու անվստահությամբ ենք նրանց վերաբերվում, թե հակառակը` չափից դուրս վստահող ենք:
Վեր ցցված քիթ
- Անհետևողականություն

Դուք զրուցասեր եք ու պոռթկուն: Սիրում եք զվարճանալ ու դժվարությամբ եք գաղտնիքներ պահում: Շատ հուզական եք, ապրում եք «այստեղ ու հիմա»: Բաց եք շրջապատի համար, պատրաստ եք վստահել ու հավատալ առաջին իսկ պատահածին:
Քթի ծայրը խիստ վեր ցցված է շատ հետաքրքրասեր մարդկանց մոտ: Նրանք հարցասեր են, հետաքրքրվում են ուրիշների գաղտնիքներով:
Վեր ցցված ու սրված ծայրով քիթ
- Հետաքրքրասիրություն
- Ծախսելու հանդեպ սեր
Շատ հետաքրքրասեր եք, հատկապես` շրջապատի հանդեպ: Դժվարությամբ եք գումար տնտեսում, միշտ մտածում եք, որ եթե ավելի շատ գումարի կարիք ունենաք, միշտ էլ կարող եք աշխատել այն:
Հորիզոնական ծայրով քիթ (թեքվածություն չկա ո´չ վերև, ո´չ ներքև)
- Վստահելի են ու լուրջ
- Թույլ չեն տա իրենց խաբել
Դուք հաստատակամ եք ու օժտված առողջ բանականությամբ, ձեզ վրա կարելի է հույս դնել: Վստահում եք շրջապատին, սակայն թույլ չեք տա խաբել ձեզ:
Ներքև թեքված քթի ծայր
- Կասկածամտություն ու քննադատելու հանդեպ հակվածություն
- Հաշվենկատություն
- Ամեն ինչ սեփական աչքով տեսնելու ցանկություն
Դուք կասկածամիտ եք, քննադատող, հաշվենկատ նույնիսկ մտերիմ մարդկանց հանդեպ: Վստահում եք մարդկանց միայն այն ժամանակ, երբ նրանք դրսևորում են իրենց աշխատանքի մեջ: Ձեր վերաբերմունքը մարդկանց կարելի է նկարագրել հետևյալ ձևով. «Ես, իհարկե, վստահում եմ ձեզ, բայց սկզբում ապացուցեք ինձ»:
Ներքև թեքված ու սուր քթի ծայր
- Դաժանություն
- Եսասիրություն
Այսպիսի քիթը հաճախ խոսում է դաժանության ու եսասիրության մասին: Նման մարդիկ նաև իմպուլսիվ են, երաժշտական ունակություններ ունեն:
Կիսված քթի ծայր
- Դժվարությամբ են կյանքում իրենց տեղը գտնում
- Աշխատանքը պետք է հուզական բավարարվածություն պարգևի
Դուք ամենայն հավանականությամբ այն մարդկանցից եք, ովքեր ողջ կյանքի ընթացքում փոխում են աշխատանքն ու հետաքրքրությունների ոլորտը, սիրում են ամեն ինչ փորձել: Աշխատանքը պետք է հուզական
բավարարվածություն բերի ձեզ, այսպես ասած` ձեզ համար ստեղծված լինի: Ավելի քչին չեք համաձայնվի:
Կիսված քթի ծայրը նաև պայմաններին հեշտությամբ հարմարվելու, ամաչկոտության, շփման հանդեպ ձգտման մասին է խոսում:
Կլոր (փոքր գունդ քթի ծայրին)
- Գեղարվեստական ճաշակ

- Գնահատում է գեղեցիկը
Դուք արվեստի իսկական գիտակ եք ու մեծ ձգտում ունեք դեպի գեղեցիկը: Հնարավոր է նույնիսկ, որ ինքներդ էլ նկարիչ եք: Ինչ-որ բան դիտելիս անմիջապես կարողանում եք գնահատել որակը: Դուք էսթետ եք, ուստի շատ կարևոր է, որ ձեզ շրջապատի գեղեցիկը:
Նեղ (կարծես երկու կողմերից սեղմված լինի)
- Հեշտությամբ եք հրաժեշտ տալիս գումարին

Դուք կախված չեք գումարից ու հեշտությամբ եք այն ծախսում: Սև օրվա համար գումար հետ գցելը ձեզ հատուկ չէ: Դուք ավելի շատ այն փիլիսոփայության կողմնակիցն եք, որ կյանքը շատ կարճ է, որպեսզի անհանգստանաք գումարի հարցով: Այս հատկանիշն էլ ավելի արտահայտված է, եթե քթի ծայրը նեղ է, իսկ քթանցքները՝ լայն: