Քթանցքների ձևն ու բնավորությունը
Ֆիզիոգնոմիկայում քթանցքների չափերը ցույց են տալիս ակտիվության հոսքը, ինչպես նաև գումարի հանդեպ մեր վերաբերմունքը: Կարևոր է նաև, թե ինչպես են համընկնում աջ ու ձախ քթանցքների ձևը: Ձախ կողմը կապված է անձնական կյանքի ու ներաշխարհի հետ, իսկ աջը՝ գործնական կյանքի ու արտաքին աշխարհի հետ:
Շատ փոքր քթանցքներ
- Խնայողություն ու պահպանողականություն
- Վախենում են աղքատությունից

Շատերը կարող են ձեզ ժլատ համարել, իսկ իրականում դուք պարզապես խնայող ու պահպանողական եք, գիտեք գումարի գինը: Ձեր խնդիրը միայն այն է, որ որքան գումար էլ ունենաք, ձեզ անդադար թվում է, թե դա քիչ է:
Շատ լայն քթանցքներ
- Հնարամտություն
- Առատաձեռնություն

Դուք համարձակ եք, հաճախ ականջի հետև եք գցում վտանգի մասին զգուշացումները, պատրաստ եք հուսահատ քայլերի: Բացի այդ, նաև հնարամիտ եք ու չափից դուրս առատաձեռն: Հիշեք, որ առատաձեռնության մեջ էլ չափը ամեն դեպքում պահպանել է պետք:
Երկար ու նեղ քթանցքներ
- Հուզական առատաձեռնություն

Հուզական աջակցության հարցում, ամենայն հավանականությամբ, դուք շատ առատաձեռն եք, փոխարենը ֆինանսական հարցերում կարող եք խնայող լինել: Կարող եք բարոյական աջակցություն ցուցաբերել, խորհուրդներ տալ, սակայն գումարով օգնել չեք շտապում:
Հսկա ու փքված քթանցքներ
- Ակտիվություն
- Ինքնատիպություն
- Ինքնավստահություն

Դուք ինքնավստահ եք, կենսական ուժով լի, հակված եք գերագնահատել ձեր հնարավորություններն ու ծայրահեղությունների գնալ: Ուզում եք, որ շրջապատը ըստ արժանվույն գնահատի ձեր ձեռքբերումները: Մեծ ստեղծագործական ունակություններով ու հարուստ երևակայություն ունենալով՝ դուք ձեզ անպարտելի եք համարում և երբեմն չափից դուրս շատ բան եք վերցնում ձեզ վրա: Դուք պետք է սովորեք խուսափել ծայրահեղություններից:
Ուղղանկյունաձև քթանցքներ
- Գումարի հանդեպ ավանդական մոտեցում

Դուք բավականին խնայող եք ծախսերի մեջ, ձգտում եք ընտանեկան բյուջեում միշտ փող ներդնել: Փողերը քամուն չեք տալիս, սակայն չեք էլ դողում դրանց վրա:
Փոքր եռանկյունաձև քթանցքներ
- Վախ, որ գումարը չի հերիքի

Բավականին խնայող եք, վախենում եք, որ գումարը կարող է չհերիքել:
Կլոր քթանցքներ
- Առատաձեռնություն
- Ինքնազոհաբերում

Դուք կարող եք անմնացորդ նվիրվել, կիսվել գումարով ու ժամանակով: Գտնում եք, որ ունեցած եկամուտները գերազանցում են ձեր պահանջները, ուստի առանց երկար-բարակ մտածելու կիսում եք այն մտերիմների հետ: