0,5 կգ թթու դրած կաղամբը կտրտել, լվանալ մի քանի անգամ գոլ ջրով (որպեսզի թթվությունը պակասի), վրան լցնել 2-3 լիտր ջուր, միջին կրակով եփել:
- Երբ եռա, ավելացնել 1 թեյի բաժակից աղացած ձավար, աղ, 20 րոպե եփել, ավելացնել 2-3 հատ կարտոֆիլ:
- Առանձին թավայով 2-3 գլուխ սոխը յուղով տապակել, ավելացնել տոմատի մածուկ, կարմիր պղպեղ, չորացած կանաչի, խառնել ու լցնել ճաշի մեջ, 1-2 եռ գալուց հետո վերցնել կրակից և մատուցել:
Բաղադրատոմսը՝ Ամալյա Բաղդասարյանի
|